Արտաշես I

Նոր մայրաքաղաքի հիմնադրումը. Արտաշատ
Արքայի հաջորդ քայլը եղավ երկրի նոր կենտրոնի՝ մայրաքաղաքի հիմնումը։ Այն կառուցվեց մոտավորապես Ք. ա. 185 թ. Արարատյան դաշտում ՝
Արաքս գետի ափին, ինը բլուրների վրա։ Արքայի անունով այն անվանվեց
Արտաշատ։ Հույն պատմիչների վկայությամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել էր
կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալը, որն իր պարտությունից
հետո ապաստանել էր նախ՝ Սելևկյան արքա Անտիոքոս III-ի մոտ, իսկ ապա՝
Արտաշեսի։ Շուտով Արտաշատը դարձավ Արաքսի հովտով դեպի Հնդկաստան,
ինչպես նաև դեպի Սև ծով տանող առևտրային ճանապարհների հիմնական
հանգույցը: Երվանդաշատից, Արմավիրից և այլ բնակավայրերից արքան
մայրաքաղաք տեղափոխեց մեծ թվով բնակչություն՝ այն արագորեն բնակեցնելու և զարգացնելու նպատակով։ Բագարանից այստեղ տեղափոխվեցին աստվածների և նախնիների արձանները՝ մայրաքաղաքն օժտելով նաև
Նայելով քարտեզին
Հայաստանը Արտաշես I արքայի օրոք
Բացի մայրաքաղաք Արտաշատից՝ Արտաշես արքան կառուցեց այլ քաղաքներ ևս, որոնցով զարկ տվեց Հայաստանի տնտեսական, մշակութային և
քաղաքական կյանքին։
Ներքին քաղաքականությունը (վերափոխություններ)
Արտաշես I-ի գահակալությունը նշանավորվեց մի քանի այլ նախաձեռնություններով ևս, որոնք նպաստեցին հայկական քաղաքակրթության առաջխաղացմանը, մերձեցրին այն հելլենիստական պետություններին։ Միևնույն
ժամանակ ազդեցություններին դիմադրելու համար (մանավանդ Սելևկյանների)
արքան հունարենի փոխարեն պաշտոնական լեզու դարձրեց արամեերենը։
«Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ
Երասխը և Մեծամորը խառնվում են, և
այնտեղ բլուրը հավանելով ՝ քաղաք է շինում
և իր անունով կոչում Արտաշատ։ Երասխն
էլ օգնում է նրան անտառի փայտով։ Ուստի
առանց դժվարության և արագ շինելով ՝
այնտեղ մեհյան է կանգնեցնում և Բագարանից
այնտեղ է փոխադրում Արտեմիսի արձանը և
բոլոր հայրենական կուռքերը։ Բայց Ապողոնի
արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս՝
ճանապարհին մոտ։ Երվանդի քաղաքից
դուրս է բերում հրեա գերիներին, որ այնտեղ
տարված էին Արմավիրից, և բերում նստեցնում
է Արտաշատում։ Նա Երվանդի քաղաքի բոլոր
վայելչությունները, ինչ որ նա փոխադրել էր
Արմավիրից, և ինչ որ հենց ինքն էր շինել ,
բերում է Արտաշատ և ավելի շատ բան էլ իր
կողմից շինելով ՝ [այդ քաղաքը] սարքավորում է
իբրև արքայանիստ քաղաք»։
(Պատմություն Հայոց, Գիրք II:ԽԹ)
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
(մոտ 410-490)
Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածին
Ս2 Ձայներ անցյալից
Ինը տարեկանում երդվել է լինել Հռոմի
թշնամի։ Դառնալով Իսպանիայում կարթագենյան զորքերի գլխավոր հրամանատարը՝ սանձազերծել է երկրորդ Պունիկյան
պատերազմը (Ք. ա. 218-201)։ Չնայած
սկզբնական շրջանում Հռոմի նկատմամբ
տարած իր հաղթանակներին ու հաջողություններին՝ ի վերջո Ք. ա. 201 թ. պարտություն է
կրել Զամայի ճակատամարտում։
Չհաշտվելով իրավիճակի հետ՝ Ք. ա. 189 թ.
ժամանել է Հայաստան՝ հույս փայփայելով
հակահռոմեական պայքարի մեջ ներքաշել
Արտաշես I արքային։ Մեծ Հայքի արքան
Հաննիբալի խորհրդով հիմնադրել է Արտաշատ (Արտաքսատա) քաղաքը և նրան է
հանձնարարել շինարարական աշխատանքների ղեկավարությունը։ Այդ իսկ
պատճառով քաղաքը հին աշխարհում
կոչվել է նաև հայկական Կարթագեն։
Չնայած այդ ամենին՝ Արտաշես արքան
չի աջակցել Հաննիբալին՝ նախընտրելով
պահպանել Հռոմի հետ բարիդրացիական
հարաբերությունները։
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Արտաշես արքան
հրաժարվեց աջակցել Հաննիբալին։
ՀԱՆՆԻԲԱԼ
(Ք. ա. 247-183)
Կարթագենցի զորավար
և պետական գործիչ։
Հին աշխարհի մեծագույն
զորավարներից մեկը։
Տ Պատմությունը և մարդը
76
Աշխատանք սկզբնաղբյուրների հետ
1 | Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կան Պլուտարքոսից և Մովսես Խորենացուց մեջբերված տեքստերի միջև։
2 | Համեմատի՛ր։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է սկզբնաղբյուրներից առաջինում
շեշտվում Հաննիբալի դերը Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման գործում, մինչդեռ երկրորդում նրա մասին ոչ մի խոսք չկա։
3 | Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ կբացատրես այն, որ նոր մայրաքաղաք հիմնադրելուց
հետո Արտաշես արքան Բագարանից, Արմավիրից և Երվանդաշատից այստեղ է բերում աստվածների և հայրենական կուռքերի արձանները, հրեա գերիներին և անհրաժեշտ այլ բաներ։ Փաստարկի՛ր և հիմնավորի՛ր պատասխանդ դասանյութի օգնությամբ։
Կարևոր էր հողային վերափոխությունը. Արտաշես I-ը հողերի վերաբաժանում կատարեց և իր անունով հատուկ սահմանաքարեր դրեց գյուղերի ու ագարակների միջև։ Այդպիսով նա նախ և առաջ հոգ էր տանում, որ ավագանու
ներկայացուցիչներն իրենց տիրույթները չընդարձակեն գյուղերի հաշվին՝ օգտագործելով իրենց ուժն ու հեղինակությունը: Արտաշեսը հստակ գիտակցում
էր, որ իր իշխանության կարևորագույն հենարանը ազատ համայնականներն
էին: Կարևոր վերափոխություն էր նաև թագավորությունը 120 վարչական
շրջանների կամ գավառների բաժանելը՝ պետության կառավարումը բարելավելու նպատակով։ Սրանցից մի քանիսը հետագայում վերածվեցին նախարարական իշխանությունների։
Արտաշես արքան վերափոխեց նաև հայոց բանակը՝ բաժանելով այն չորս
զորավարությունների։ Այդպիսով ավելի ճկուն և արդյունավետ էր դառնում բանակի կառավարումը, բարձրանում էր նրա մարտունակությունը։
Բազմաթիվ վերափոխությունների մեջ առանձնանում է նաև միասնական
տոմարի ներմուծումը. գործելու էր ժամանակը հաշվելու, տոները նշելու միասնական համակարգ։