Մի տղա կար, որի անունը Յուպ էր։ Այդ տղան 21 տարեկան էր։ Նա նավորդ էր։ Յուպը ապրում էր Ֆրանսիայում։ Մի օր նա նավով ճամփորդելով հանդիպեց մի կղզու։ Այդ ժամանակ ձմեռ էր և ամենուր ձյուն էր։ Այդ կղզին նրա քարտեզի մեջ չկար, այդ պատճառով նա գնաց ուսումասիրելու այդ կղզին։ Նա տեսավ տարօրինակ կենդանիներ, նոր տեսակի ծառեր և այլն։ Ճանապարհի կեսին նա տեսավ ոտնահետքեր և սկսեց հետևել այդ ոտնահետքերին։ Այդ ոտնահետքերը տանում էին ափ, որտեղից որ Յուպը եկել էր։ Նա նայեց ափի վրա, բայց այդ պահին տեսավ, որ նավակը իր տեղում չէ։ Նա փորձեց փնտրել նավակը։ 1 ժամ հետո նա հույսը կորցրեց և սկսեց հանգստանալ։ Յուպը շատ սոված էր, դրա համար նա սկսեց ուտելիք փնտրել։ Ուտելիք փնտրելը անհաջող անցավ, բայց նա հետո գտավ մի ոսկե գույնով ձյան արահետ։ Երբ հասավ արահետի վերջին նա տեսավ փայտ որի վրա նկարած էր ներքևի սլաք և փորձեց փորել ձյան տակը և տեսավ մի սնդուկ, որի մեջ կային խնձորներ, տապակած միս և այլ ուտելիք։ Նա մտածեց, որ ուտելիքը թողել էր այն մարդը, որը վերցրել էր իր նավակը։ Նա փորձեց տուն սարքել ծառերով քանի, որ սնդուկի մեջ կար նաև գործիքներ, բայց միշտ ձյուն էր գալիս տան մեջ։ Նա հանձնվեց, որովհետև նա գիտեր, որ միքանի ժամ հետո տունը քանդվելու էր ձնից։ Վերջին անգամ փորձելուց հետո նա նորից տեսավ ոսկե ձյան արահետ, որը տանում էր մի տան մոտ , որը մեծ էր և կառուցած էր ծառից։ Նա հասկացավ, որ նրա ուզածները կատարվում են և նա ուզեց նավակ։ Նավակ ուզելուց 1 ժամ հետո նա նորից տեսավ ոսկե ձյան արահետ։ Նա գիտեր, որ նրա վերջին րոպեներին էին այդ կղզու վրա։ Երբ նա գնաց ափ նա տեսավ մի մեծ նավակ և նա մտավ նավակի մեջ և սկսեց թիավարել Ֆրանսիա։ Երբ հասավ տեղ Յուպը նրա ընկերներին սկսեց պատմել այդ արկածների մասին, բայց ոչ մեկ չհավատաց։ Նա փորձեց ցույց տալ կղզին գնալով այնտեղ որտեղ կղզին էր, բայց կղզին չկար։ Այդ պահից սկսած նա որոշեց բառ չասել կղզու մասին որովհետև ոչ մեկը չէր հավատա։