Խելոք գլուխը
Բերանը ասաց. – Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Լեզուն ասաց. – Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Ձեռները ասացին.
-Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Ոտները ասացին.
-Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին:
-Ինչո՜ւ ես հըմ անում:
Գլուխը պատասխանեց.
-Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք:
Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.
-Հա՜… ղորդ է ասում գը-գը-գլուխը:
Վերլուծություն
Այս հեքիաթը շատ փոքր էր։ Մարդու օրգաների մասին էր։ Գլուխը այտեղ կարևորն էր։ Շատ դուրս եկավ հեքիաթը, մի քիչ երկար լիներ, շատ լավ կլիներ։ Ձեռքերը երբ ասում էին ինչ-որ բան, գլուխը ասում էր՝ հմմմմմմմմ։ Հեքիաթը ինձ սովորեցրեց, որ պետք չէ պատմել քո մասին, ուրիշին հետաքրքիր չէ։ Լեզուն ու բերանը պետք է նույն բաները կարողանան անել։ Գլխին չէր հետաքրքրում ոչ մեկի մասին։