1․ Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատիր և գրի՛ր, թե ի՞նչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում
Ա. Ցույց է տալիս խոսելու պահին կոնկրետ ընթացքի մեջ եղող, իրականում կատարվող գործողություն
Բ. Ցույց է տալիս ընդհանուր, անփոփոխ, միշտ կատարվող գործողություն կամ բնության օրինաչափություն
2․ Կազմի՛ր խոսել և պարել բայերի բոլոր ժամանակաձևերը
Խոսել
Անկատար ներկա․ խոսում եմ, խոսում ես, խոսում է, խոսում ենք, խոսում եք, խոսում են
Անկատար անցյալ․ խոսում էի, խոսում էիր, խոսում էր, խոսում էինք, խոսում էիք, խոսում էին
Վաղակատար ներկա․ խոսել եմ, խոսել ես, խոսել է, խոսել ենք, խոսել եք, խոսել են
Վաղակատար անցյալ․ խոսել էի, խոսել էիր, խոսել էր, խոսել էինք, խոսել էիք, խոսել էին
Ապակատար ներկա․ խոսելու եմ, խոսելու ես, խոսելու է, խոսելու ենք, խոսելու եք, խոսելու են
Ապակատար անցյալ․ խոսելու էի, խոսելու էիր, խոսելու էր, խոսելու էինք, խոսելու էիք, խոսելու էին
Անցյալ կատարյալ․ խոսեցի, խոսեցիր, խոսեց, խոսեցինք, խոսեցիք, խոսեցին
Պարել
Անկատար ներկա․ պարում եմ, պարում ես, պարում է, պարում ենք, պարում եք, պարում են
Անկատար անցյալ․ պարում էի, պարում էիր, պարում էր, պարում էինք, պարում էիք, պարում էին
Վաղակատար ներկա․ պարել եմ, պարել ես, պարել է, պարել ենք, պարել եք, պարել են
Վաղակատար անցյալ․ պարել էի, պարել էիր, պարել էր, պարել էինք, պարել էիք, պարել էին
Ապակատար ներկա․ պարելու եմ, պարելու ես, պարելու է, պարելու ենք, պարելու եք, պարելու են
Ապակատար անցյալ․ պարելու էի, պարելու էիր, պարելու էր, պարելու էինք, պարելու էիք, պարելու էին
Անցյալ կատարյալ․ պարեցի, պարեցիր, պարեց, պարեցինք, պարեցիք, պարեցին
3․ Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բայաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը
Առաջին ձևով․ Երբ քամին դադարում էր, ալիքները դառնում էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրանում էր: Այդ փոփոխությունները կատարվում էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակում էին իրենց ընթացքը մինչև ափ հասնելը:
Երկրորդ ձևով․ Երբ քամին դադարել էր, ալիքները դարձել էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրացել էր: Այդ փոփոխությունները կատարվել էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակել էին իրենց ընթացքը մինչև ափ հասնելը:
Տարբերությունը․ Առաջին տեքստը ցույց է տալիս անցյալում ընթացքի մեջ եղած, կրկնվող ու տևական գործողություններ: Երկրորդ տեքստը ցույց է տալիս անցյալի մի որոշակի պահից առաջ արդեն ավարտված գործողություններ:
4․ Ընդգծված դերբայական դարձվածները նախադասությունների մեջ գործածի՛ր տարբեր դիրքերում ու կետերում
Առաջին նախադասություն․ Օբը, Ենիսեյն ու Լենան, ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով, շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս: Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով:
Երկրորդ նախադասություն․ Նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով՝ հանդուգն երիտասարդ ինժեները տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում: Հանդուգն երիտասարդ ինժեները տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում՝ նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով: