Նպատակ
Փորձնականորեն ուսումնասիրել մարմնի ազատ անկումը, պարզել անկման ժամանակի կախվածությունը անցած ճանապարհից և որոշել ազատ անկման արագացումը՝ (g)։
Անհրաժեշտ սարքավորումներ
- ազատ անկման սարք
- էլեկտրոնային ժամանակաչափ
- փոքր գունդ/մարմին
- քանոն/սարքի չափագիծ
- հաշվիչ

Տեսական մաս

Փորձի ընթացքը
1. Սարքի նախապատրաստում
- Սարքը տեղադրեք հարթ և կայուն մակերևույթի վրա։
- Ստուգեք, որ ուղղահայաց խողովակը կայուն է։
- Միացրեք էլեկտրոնային ժամանակաչափը։
- Տեղադրեք մարմինը վերևի բաց թողնող մեխանիզմում։
- Ժամանակաչափը բերեք զրոյական վիճակի։
2. Չափումներ
Ընտրեք տարբեր անկման բարձրություններ, օրինակ՝
20 սմ, 40 սմ, 60 սմ, 80 սմ, 100 սմ
Յուրաքանչյուր բարձրության համար փորձը կատարեք առնվազն 3 անգամ։
Կարևոր է՝ բոլոր չափումները կատարել նույն մարմնով և հնարավորինս նույն պայմաններում։
Փորձի արդյունքների աղյուսակ
| № | Բարձրություն (h), մ | (t1), վ | (t2), վ | (t3), վ | Միջին ժամանակ (tմիջ), վ | (t2), վ² | g=2h/t2, մ/վ² |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 0.29 | 0.251 | 0.259 | 0.258 | 0.256 | 0,065 | 8,92 |
| 2 | 1 | 0.45 | 0.45 | 0.45 | 0.45 | 0.2025 | 9,87 |
| 3 | 100 | 4.52 | 4.52 | 4.52 | 4.52 | 20.4304 | 9,78 |
| 4 | 10 | 1.43 | 1.43 | 1.43 | 1.43 | 2.0449 | 9,78 |
| 5 | 1000 | 14.28 | 14.28 | 14.28 | 14.28 | 203,9184 | 9.807 |
Փորձի վերլուծություն
Առաջադրանք 1․ Դիտարկում
Լրացրու նախադասությունը.
Անկման բարձրությունը մեծացնելիս մարմնի անկման ժամանակը շատանում է
Առաջադրանք 2․ Կախվածության ուսումնասիրություն
Օգտվելով աղյուսակից՝ պատասխանեք.
- Ի՞նչ է տեղի ունենում բարջրության (h)-ի մեծացման դեպքում։
- Արդյո՞ք անկման ժամանակը կրկնապատկվում է, երբ բարձրությունը կրկնապատկում ենք։
- Ինչպե՞ս է փոխվում (t2)-ն բարձրության մեծացման դեպքում։
- Ի՞նչ կապ եք նկատում (h)-ի և (t2) միջև։
Առաջադրանք 3․ Գրաֆիկ

Հարցեր
- Ի՞նչ տեսք ունի ստացված գրաֆիկը։
- Արդյո՞ք այն մոտ է ուղիղ գծի։
- Ի՞նչ է դա ցույց տալիս (h)-ի և (t2)-ի միջև կապի մասին։
- Ինչո՞ւ է գրաֆիկը անցնում կամ պետք է մոտ լինի կոորդինատների սկզբնակետին։
Առաջադրանք 4․ Որոշել (g)-ն գրաֆիկից

Առաջադրանք 5․ Համեմատություն
Լրացրեք.
| Մեծություն | Փորձնական արժեք | Տեսական արժեք |
|---|---|---|
| (g), մ/վ² | 9.8 |
Հարց
Որքա՞ն է ձեր փորձի հարաբերական սխալը։
Առաջադրանք 6․ Չափման սխալ
Նշեք առնվազն 3 պատճառ, որոնք կարող են ազդել փորձի արդյունքի վրա։
☐ ժամանակի չափման անճշտություն
☐ բարձրության չափման անճշտություն
☐ մարմնի սկզբնական արագություն
☐ օդի դիմադրություն
☐ սարքի ոչ ուղղահայաց դիրք
☐ այլ՝ ______________________
Եզրակացություն
Փորձի ընթացքում ուսումնասիրեցինք ____________________________։
Պարզեցինք, որ մարմնի անկման ժամանակը ____________________________։
(h)-ի և \(t2) միջև կապը ____________________________ է։
Փորձով ստացված ազատ անկման արագացումը՝ g=__մ/վ2
Տեսական արժեքից շեղումը՝ _______%։
Փորձի հիմնական սխալի աղբյուրը ____________________________ էր։