Մարդու պահանջմունքները

Մարդու պահանջմունքները այն բոլոր կարիքներն են որոնք անհրաժեշտ են նրան ապրելու և զարգանալու համար։ Ցանկացած մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում ունենում է տարբեր կարիքներ որոնք էլ ստիպում են նրան ինչ-որ բան անել։

Մարդկային պահանջմունքները սովորաբար բաժանվում են երեք հիմնական խմբի։ Առաջինը կենսական կամ նյութական պահանջմունքներն են որոնք ամենակարևորն են։ Դրանց մեջ մտնում են սնունդը ջուրը հագուստը և տունը։ Առանց սրանց մարդը պարզապես չի կարող ողջ մնալ։

Երկրորդ խումբը սոցիալական պահանջմունքներն են։ Քանի որ մարդը ապրում է ուրիշ մարդկանց հետ նրան անհրաժեշտ են շփում ընկերություն սեր և հարգանք։ Մարդը չի կարող երկար ժամանակ ապրել մենակ առանց ընկերների ու մոտիկ մարդկանց։

Երրորդ խումբը հոգևոր պահանջմունքներն են որոնք կապված են մարդու մտքերի ու մտադրությունների հետ։ Դրանց մեջ մտնում են նոր բաներ սովորելը աշխարհը ճանաչելը երաժշտություն լսելը կամ նկարելը։

Մարդու պահանջմունքները երբեք չեն վերջանում։ Երբ մարդը ստանում է իր ուզած մի բանը իսկույն ուզում է մեկ ուրիշը։ Սա շատ բնական է և հենց սա է ստիպում մարդուն անընդհատ սովորել ու առաջ գնալ։