Տափակ որդեր , մակաբույծ որդեր՝ էխինակոկ, եզան երիզորդ, կլոր և օղակավոր որդեր
1․ Ի՞նչ հիմնական տարբերություն կա տափակ, կլոր և օղակավոր որդերի մարմնի կառուցվածքի միջև։
Տափակ որդերն ունեն տափակ մարմին, կլոր որդերը՝ գլանաձև, իսկ օղակավոր որդերի մարմինը բաժանված է օղակների։
2․ Ո՞ր տեսակի որդերի մոտ է մարմինը բաժանված օղակների, և ինչ օգուտ է տալիս այդ կառուցվածքը։
Օղակավոր որդերի մարմինն է բաժանված օղակների, ինչը օգնում է ավելի լավ շարժվել։
3․ Ի՞նչ կերպ են շնչում կլոր և տափակ որդերը, եթե նրանք չունեն շնչառական օրգաններ։
Նրանք շնչում են մարմնի մակերեսով։
4․ Ո՞ր որդերն են համարվում մակաբույծներ, և ինչպիսի՞ վնաս կարող են հասցնել մարդու կամ կենդանիների օրգանիզմին։
Տափակ և որոշ կլոր որդեր մակաբույծներ են և կարող են առաջացնել հիվանդություններ ու թուլացնել օրգանիզմը։
5․ Ինչո՞ւ են օղակավոր որդերը (օրինակ՝ անձրևաորդը) օգտակար հողի համար։
Նրանք փխրեցնում և հարստացնում են հողը։