450-451 և 482-484 թթ. ապստամբությունների և հայ ժողովրդի մղած ազատագրական համառ պայքարի արդյունքում ձախողվեցին Հայաստանը Պարսկաստանի մի սովորական մարզ դարձնելու, հայերին դավանափոխելու և ձուլելու
բոլոր փորձերը։ Հայաստանը պահպանեց իր քաղաքական ինքնուրույնությունը և տնտեսական ու մշակութային զարգացման հնարավորությունները։ Այսօր ևս քաղաքական ինքնուրույնությունը, տնտեսական և մշակութային զարգացումն ապահովելու համար մտավոր ու ֆիզիկական համարժեք ջանքեր են անհրաժեշտ։ Պետական քաղաքականության խնդիրներից է կայուն, երկարաժամկետ միջազգային հարաբերությունների ստեղծումը պաշտպանության, տնտեսության ու մշակույթի ոլորտներում։