Գործնական քերականություն

1․ Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
 Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտ, աղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել, ոխտտադրուժ, ողտատեր, վարքուբարք, բարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույր, բյուրավոր:

2․ Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, անբարտավան:

3․ Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Եփվել
Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում: բերբոքվել

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերություն անել
Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: միանալ
Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս: Ուղեկցել

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Գանահարել
Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա: Թակել
Երկաթը տաք-տաք են ծեծում: կռել
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում: Քննել

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում: Վերջը տալ
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան: Ավարտել

4.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել — քննությունից առաջ նա մտքի ծովն էր ընկել
Լեզուն փակ պահել — նա խոստացավ լեզուն փակ պահել։
Հինգ մատի պես գիտենալ — ես այս քաղաքը հինգ մատի պես գիտեմ։
Թևերը ծալած նստել — նա չէր ուզում թևերը ծալած նստել։
Էժան պրծնել — վթարից նա էժան պրծավ։
Արցունքները կուլ տալ — նա արցունքները կուլ տվեց ու լռեց։

5.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել։ Այդ կանոնը անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում։ Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր դա․ երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ։

6.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:

Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:

Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:

Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:

Ա.
թվ-ական
պատմ-ություն
աղյուս-ակ
գր-իչ
ազդեց-ություն
խոր-ություն

ածանցավոր բառեր

Բ.
արև-ելք
արև-մուտք
կենս-ագիր
օտար-ամուտ
ծով-ագնաց
ինքն-ատիպ

բարդ բառեր

Գ.
արև-ել-յան
կենս-ագր-ություն
արև-ադարձ-ային
անուշ-ահոտ-ություն
բազմ-ատեսակ-ություն

7․Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ ամենապատվավոր անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են։ «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավագույն մարզիկն է ճանաչվում։ «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավագույն ռմբարկուներին։

Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը ավելի հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավագույն լողորդ համարվող տղամարդիկ։

Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենամեծ՝ երեսունչորս տեղանոց հեծանիվն ու ամենափոքր մոտոցիկլը։ Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար։