Գործնական քերականություն

1․Նախադասությունների մեջ գտնել  քերականական սխալները և ուղղել:

Գետինը ծածկվեց ձյունից-ձյունով:
Նրանք ապրում էին սարի գագաթում-գագաթին:
Երբեք մեր աշխարհը մեր-մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից-բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ-ինձ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ-ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին-արարքները:

2․Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1. լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ աշնանը վերջին անգամ այգին մտնելու, ցանկապատն ամրացնելու և հնձանի  դուռը փակելու , որպեսզի ձմեռը գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից  արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու տարիների հատկապես Վերնատան միջոցով Թումանյանն իր շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ժողովուրդից  գանձվող եկեղեցական տուրքերը, փակում անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու իշխանությունը, հաստատել արքունիքի մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

3․Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը մգանում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անէանում սարի գլխին, ամպի տակ կցկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Անէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձյուն:

4․Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Աչառու, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:

աչառու-կողմնապահ
դաժան-անողորմ
անամոթ-անպատկառ
զուսպ-չափավոր
աներկյուղ-անվեհեր
թավ-խիտ
2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:
ողորմել-խեղճ
բիլ-կապույտ
ժիր-առույգ
վեհ-վսեմ
ճերմակ-ձյունագույն
մեծատուն-հարուստ
3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:
անկայուն-երերուն
հակիրճ-համառոտ
ստոր-տմարդի
գեր-մարմնեղ
տաղտկալի-ձանձրալի
բիրտ-կոպիտ

  5․Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին։
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանով։
  3. Տան շեմին միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք մեկին իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքներին բավարարել համար պատրաստ էր ամեն ինչին։
  6. Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարներին։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցել։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդիցտ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իր դիմաց տեսավ դժխեմ մահը։