Գործնական քերականություն


1․ Բառաշարքում գտնել և ընդգծել անորոշ դերբայի ձևերը։
Բացել, հորովել, բղավել, ճառել, կարուսել, գդալ, թնդալ, գթալ, զուլալ, ցնծալ, գրել, սխալ, ստել, վառել, երկծալ, մխալ։

2․ Բառաշարքում գտնել և ընդգծել հարակատար դերբայի ձևերը։
Գրկած, վարկած, հրավիրված, միգամած, հանգած, հասած, հասարակած, կռված, քնած, անկասկած, նստած, գործած, համատարած, քանդած, տխրամած, հատած։

3․ Բառաշարքում գտնել և ընդգծել ենթակայական դերբայի ձևերը։
Փոքրացող, կարճափող, այգացող, ծաղկող, հաղթող, եռակող, դոնդող, լողացող, խաղացող, անսքող, բուժող, նկարող, աշխատող, ստող, խոսող, սևաքող։

4․Բառաշարքում գտնել և ընդգծել համակատար դերբայի ձևերը։
Պաշտելիս, գրելիս, ասուլիս, սպասելիս, նկատելիս, պտղամիս, ավետիս, առաջանալիս, վախենալիս, ողբալիս, ընտրելիս, օազիս, կարդալիս, վազելիս։



1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և նշիր դեմքը, թիվը, ժամանակը:

Հայաստանի ամենաբարձր լեռը համարվում է Արագածը։ Նա ունի չորս գագաթ։ Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով։ Արագածի կատարը մշտապես ծածկվում է ձյունով։ Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում։ Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։

Աշուն է։ Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի։ Այգու խնձորենու, տանձենու, դեղձենու և սալորենու ճուղերը ճկվել էին բերքի ծանրությունից։ Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով։ Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում էին։ Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ։

Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի գետ։ Դրա համար ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս։ Արաքսի մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը։ Հնում Արաքսը լցվում էր Կասպից ծովը, իսկ այսօր միանում է Քուռ գետին։



Համարվել- 3 դեմք, եզակի, ներկա

Ունի- 3 դեմք, եզակի, ներկա

Կոչվել- 3 դեմք, եզակի, անցյալ

Ծածկվել- 3 դեմք, եզակի, ներկա

Հայտնվել- 3 դեմք, հոգնակի, ներկա

Բխել- 3 դեմք, հոգնակի, ներկա

Մտնել- 3 դեմք, հոգնակի, անցյալ

Ճկվել- 3 դեմք, հոգնակի, անցյալ

Նայել- 3 դեմք, եզակի, անցյալ

Թռչկոտել- 3 դեմք, հոգնակի, անցյալ

Օգտվել- 3 դեմք, հոգնակի, անցյալ

Հավաքել- 3 դեմք, հոգնակի, անցյալ

Դասավորել- 3 դեմք, հոգնակի, անցյալ

Եղել է- 3 դեմք, եզակի, անցյալ

Կոչել- 3 դեմք, հոգնակի, անցյալ

Լցնել- 3 դեմք, հոգնակի, ներկա

Միանալ- 3 դեմք, եզակի, ներկա

2.Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

1) թռնելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, թարմեցնել

4) փրկված, շփոթացնել, կառչող, խոսող

3. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

4. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը:

5. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել: