Ֆլամինգո
Մարմնի երկարությունը 125–145 սմ է, թևերի բացվածքը՝ 140–165 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–4 կգ։ Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը։ Ֆլամինգոները խոշոր, երկարոտ և երկար վզով թռչուններ են, որոնք հայտնի են իրենց վարդագույն գույնով։ Նրանց վարդագույն գույնը գալիս է սննդից՝ ջրիմուռներից և մանր խեցգետնակերպերից։ Ապրում են լճեր, աղի ջրամբարներոում։
Փայտփորիկ
Փայտփորները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկները։ Հիմնականում ունենում են 22-27 սմ հասակ, թևերի երկարությունը 42-47 սմ և կշռում են 60-100 գրամ։ Ապրում են անտառներում և հայտնի են ծառերը «թակելու» ունակությամբ։ Ունեն ամուր կտուց, լեզուն երկար է միջատներ որսալու համարլ գլխի կառուցվածքը պաշտպանում է ուղեղը հարվածներից։