Ես մի անգամ դպրոցից ուշացել էի, որովհետև քնած էի մնացել։ Գնացի և տեսա, ոչ մեկ չկա։ Մտածեցի ինչ որ ճամփորդության են գնացել և գնացի տնօրենին հարցնելու։ Տնօրենն էլ չկար, մտածեցի ամբողջ դպրոցը ճամփորդության էր։ Ես չգիտեի ինչ անեի։ Ուզում էի զանգեի մայրիկիս բայց հիշեցի, որ նա քնած կլինի։ Մի քանի ժամ այնտեղ մնացի։ Սպասում էի դպրոցը հետ գա ճամփորդությունից։ Ժամերով սպասեցի և մայրիկին չէի ուզում զանգել։ Ոչ մեկ չեկավ։ Ես ուզում էի գնայի տուն, բայց դպրոցի ավտոբուսն էլ չեկավ։ Ես մտածեցի, տարօրինակ օր է։ Ինձ թվում էր տոն է և դպրոցը հատուկ տեղ է գնացել երկար ժամանակ։ Վերջապես զանգեցի մայրիկիս։ Նա քնած էր, բայց պատասխանեց զանգը։ Մայրիկս հարցնում էր, ինչու եմ դպրոցում, ես պատասխանում էի, դասի եմ։ Նա ինձ հիշեցրեց, կիրակի է, դրա պատճառով նա պետք է գա և ինձ վերցնի դպրոցի մոտից։ Ես արթնացրեցի համ ինձ համ մայրիկիս ոչնչի համար։