Որտեղի՞ց է սկսվում մարդկության
պատմությունը, կամ ինչպիսի՞ն են
եղել հնագույն մարդիկ. շատերն են այս
հարցերը տալիս։ Դրանք մարդկանց
հուզել են հնագույն ժամանակներից։
Այդ հարցերին պատասխաններ փընտրելիս մարդիկ ստեղծել են կրոններ և
գիտություններ։ Անցյալի պատկերները ստեղծելու համար պատմաբանները
սովորաբար դիմում են գրավոր տեքստերին, սակայն մարդկության նախապատմության վերաբերյալ գրավոր
նյութեր չկան։ Այս պակասի պատճառով հնագույն մարդկանց պատմությունը վերակառուցելիս պատմաբանները դիմում են հնագիտության,
կենսաբանության (գենետիկայի) օգնությանը։ Դրանց տեղեկությունների
հիման վրա պատմաբանները փորձում են վերականգնել չգրառված անցյալի պատմությունը։
Չնայած գիտական ուսումնասիրության նորագույն մեթոդների առկայությանը՝ հնագույն ժամանակների մասին մեր պատկերացումների մեծ մասը
դեռևս հիմնված է ենթադրությունների
վրա։ Առաջին մարդկանց գաղթն
ու Հայկական լեռնաշխարհը
Մեզ հայտնի մարդանման ամենահին արարածները գոյություն են
ունեցել Աֆրիկայում երեքից չորս միլիոն տարի առաջ։ Հոմո էրեկտուսն
(«ուղղաձիգ մարդ») առաջինն էր, որ
սնունդ փնտրելու նպատակով մոտ 2-2,5
միլիոն տարի առաջ լքեց Աֆրիկան՝
հաստատվելով արևելյան կիսագնդի
բարեխառն գոտիներում։ Մոտ 1.8 մլն
տարի առաջ նա հասավ Հայկական
լեռնաշխարհ և Կովկաս։ Արտագաղթը
մասամբ հաջողվեց, քանի որ արդեն
կիրառվում էր կրակը։
Հոմո էրեկտուսին հաջորդեց նեանդերթալցին, որը նույնպես երկար
ճանապարհորդություն կատարեց և
կարողացավ դրսևորել նույն հարմարվողականությունը, ինչ էրեկտուսը:
Ամենից վճռորոշ գաղթը կատարեց
հոմո սապիենսը, որը սնունդ փնտրելու
նպատակով մոտ 80,000 տարի առաջ
Արևելյան Աֆրիկայից շարժվեց դեպի
հյուսիս: Գաղթականները հասան Արևմտյան Ասիա, այդպիսով՝ նաև Հայկական լեռնաշխարհ։ Գաղթականների
հենց այս ալիքից էլ, ինչպես պնդում են գիտնականները, ծագել են աշխարհի
բոլոր ժողովուրդները։
Այսպիսով՝ գտնվելով Եվրոպայի և Արևմտյան Ասիայի բանուկ խաչմերուկում ՝ Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդկանց գաղթի ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկը, իսկ հետո նաև «բաշխիչ կետ»՝
ծառայելով որպես հիմնական տարածք, որտեղից սկիզբ են առել Եվրոպայի և
Ասիայի բնակեցումները։ Լեռնաշխարհի հինքարիդարյան հայտնի կայաններից
են Արտին լեռան, Արզնիի, Ազոխի, Հրազդանի կիրճի, Շանիդարի հնավայրքարայրները։ Դրանք վկայում են, որ Հայկական լեռնաշխարհը բնակեցված է
եղել մարդկային պատմության ամենավաղ շրջաններից սկսած։
1.Որո՞նք են եղել մարդկության պատմության հիմնական ձեռքբերումները Հին քարի
դարում, ի՞նչ դժվարությունների են հանդիպել:
Քարե գործիքների։ ստեղծում Մարդիկ սկսեցին քարից պատրաստել դանակներ, կացիններ և այլ գործիքներ որսի և պաշտպանության համար։
Կրակի օգտագործում։ Նրանք սովորեցին օգտագործել կրակ՝ տաքանալու, ուտելիք պատրաստելու և վայրի կենդանիներից պաշտպանվելու համար։
Որս և հավաքչություն։ Մարդիկ որսում էին կենդանիներ և հավաքում բույսեր՝ սնվելու համար։
Խմբերով ապրելու սովորություն։ Մարդիկ սկսեցին ապրել փոքր խմբերով, միասին որս անելով և իրար օգնելով։
2.Ինչո՞վ էին նեանդերթալցիներն ու հոմո սապիենսները տարբերվում նախամարդկանց
այլ տեսակներից:
Բնական պայմաններ։ Մարդիկ պայքարում էին ցուրտ, քաղց ու գիշատիչ կենդանիների դեմ։
Սննդի պակաս։ Որսը միշտ հաջող չէր լինում, և մարդիկ հաճախ քաղց էին զգում։
Հիվանդություններ։ Չկային դեղեր կամ բժիշկներ, և նույնիսկ փոքր վնասվածքները կարող էին վտանգավոր լինել։