Նախակորիզավորների դերը բնական համակեցություններում և մարդու կյանքում

Բակտերիաների կառուցվածքը

Բակտերիաները ամենապարզ, բայց շատ կարևոր օրգանիզմներ են։ Դրանք չունեն բջջակորիզ, և պատկանում են պրոկարիոտների՝ նախակորիզավորների խմբին։

Հիմնական կազմությունը․

Բջջապատ – պաշտպանում է բակտերիան շրջակա միջավայրի ազդեցություններից և տալիս է ձև։

Մեմբրանային թաղանթ – ապահովում է սննդանյութերի ներթափանցումը և դուրս գալը։

Ցիտոպլազմա – հեղուկ միջավայր, որտեղ կատարվում են բոլոր կենսաբանական գործընթացները։

ԴՆԹ (նուկլեոիդ) – գենետիկական նյութը, որը ղեկավարում է բակտերիայի կյանքը։

Ռիբոսոմներ – փոքրիկ մարմնիկներ, որտեղ իրականացվում է սպիտակուցների սինթեզը։

Որոշ բակտերիաներ ունեն նաև․

o թարթիչներ՝ շարժվելու համար,
o մազիկներ ՝ կպչելու համար,
o մտրակ կամ մտրակներ՝ շարժվելու համար


Բակտերիաները միայն հիվանդություններ չեն առաջացնում․ մարդկանց կյանքում դրանք ունեն նաև մեծ օգուտ։

o Կաթնամթերք ստանալու համար (թթվասեր, մածուն, պանիր) օգտագործվում են կաթնաթթվային բակտերիաներ։
o Բակտերիաները մասնակցում են թթխմոր հացի պատրաստմանը, թթու դնելու գործընթացին։

o Որոշ բակտերիաներ օգտագործվում են հակաբիոտիկներ (օր.՝ պենիցիլին) ստանալու համար։
o Գենետիկ ինժեներիայի միջոցով բակտերիաներով ստանում են ինսուլին և այլ կարևոր դեղամիջոցներ։

o Ազոտաֆիքսացնող՝ պալարաբակտերիաները հողի մեջ ազատ ազոտը վերածում են բույսերի համար օգտակար միացությունների։
o Այսպիսով բակտերիաները բարելավում են հողի բերքաբերությունը։

o Որոշ բակտերիաներ օգնում են քայքայել և մաքրել նավթային աղտոտումները։
o Կեղտաջրերի մաքրման կայաններում նույնպես օգտագործվում են բակտերիաներ։

Ինչպես է թթվում կաթը

Կաթը թթվում է մանրէների պատճառով։ Կաթի մեջ կան շատ մանրէներ, որոնք սիրում են կաթի մեջ եղած շաքարը՝ լակտոզան։ Երբ այդ մանրէները ուտում են լակտոզան, նրանք արտադրում են կաթնաթթու։ Այդ կաթնաթթուն է, որ կաթը դարձնում է թթու։

Կաթնաթթուն փոխում է կաթի սպիտակուցները։ Սպիտակուցները սկսում են իրար կպչել և առաջացնում են փոքրիկ կտորներ, որոնք մենք տեսնում ենք թթված կաթի մեջ։ Այդ պատճառով էլ կաթը դառնում է ավելի խիտ և թթու համ ունի։

Այս ամենը տեղի է ունենում ավելի արագ, երբ կաթը տաք է, որովհետև մանրէները տաք միջավայրում ավելի արագ են բազմանում։ Ահա թե ինչու է կարևոր կաթը սառնարանում պահելը, որպեսզի այն երկար մնա թարմ։

  1. Ո՞ր բակտերիաներն են կոչվում սապրոտրոֆ, որո՞նք մակաբույծ։
    Սապրոտրոֆ բակտերիաները սնվում ենմահացած օրգաններից իսկ մակաբույծը կենդանի օրգաններից
  2. Ի՞նչ գիտեք պալարաբակտերիաների մասին։
    պալարաբակտերիաները ապրում են բույսերի արմատներում։ Վերցնում հողից վերցնում են ազոտը և սարքում բույսի համար օգտակար ազոտի միացություններ, որն էլ արմատների միջոցով բույսը կլանում է։
  3. Ինչպե՞ս է մարդն օգտագործում կաթնաթթվային բակտերիաները։
    Օրինակ մածուն կամ պանիր սարքելու համար
  4. Ինչո՞ւ առանց բակտերիաների գործունեության կյանքն անհնար կլիներ երկրագնդի վրա։
    Օրինակ որովհետև բակտերիաները քայքայում են ավելորդ բաները, երբ բակտերիա չլիներ շատ կեղտոտ կլիներ մեր երկիր մոլորակը
  5. Բակտերիաների կողմից հարուցված ի՞նչ հիվանդություններ են ձեզ հայտնի։
    Թոքախտ, խոլերա, ժանտախտ, տիֆ