Գործնական քերականություն


Գոյականը
 ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝  բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։

1․ Տերյանի բանաստեղծությունից դուրս գրիր բոլոր գոյականները։

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար.

Փայլով, փառքով ու շուքով,

Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր

Արևավառ քո սրով,

Սև օրերըս այրեցիր

Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,

Սիրտըս թույլ էր ու տկար,—

Գարնան անուշ աղմուկով,

Գարնան երգով դու եկար…

2․ Պատմի՛ր ճամբարային ամենահետաքրքիր օրվա մասին՝ ընդգծելով գոյականները։

Մենք ուսումնական երկրորդ շրջանի շատ բաներ ենք կատարել։ Մենք Հիսուսի մասին ենք լսել, հանելուկներ ենք գուշակել և այլն։ Մեր առաջին ճամփորդությունը դեպի «Կինո հայաստան» ենք գնացել և նայել ենք «Սոնիկ 3» և ես գնացել եմ տուն։ Մեր երկրորդ ճամփորդության ժամանակ մենք գնացել ենք Հարավային դպրոց։ Մեզ տիար Բլեյանը ճանապարհը ցույց էր տալիս։ Մենք Հարավային դպրոցում խաղացինք շախմատ, օգնեցինք սեղանները տեղափոխել և կարտոֆիլ կերանք։ Հետո մենք կենցախ ծառը նախագիծը կատարեցինք։ Դրանից հետո մենք գնացինք Սահադաշտ։ Մենք ոտքով մեկ ժամ քայլեցինք և հասանք։ Ես սովորեցի մի քիչ սահել այդ օրը։ ժամը 13։00-ին մենք նկարվեցինք և գնացինք հետ դպրոց

ելով։