գործական քերականություն

  1. Մի բառով qրի՛ր:
  • Ո՞վ է այն մարդը, ով առևտրով է զբաղվում- առևտրական
  • Ինչպե՞ս ենք անվանում այն կենդանուն, որը մսով է կերակրվում:-գիշատիչ
  • Ինչպե՞ս ենք անվանում այն մարդկանց, ովքեր լեռներն են մագլցում:-մագլցողներ
  • Վայր, որտեղ մրգատու ծառեր են աճում:-անտառ
  • Կառույց, որտեղ մարդիկ աղոթում են:-եկեղեցի
  • Կենդանի, որը երկար ականջներ ունի և արագ է վազում:-նապաստակ
  • Կատակել սիրող մարդ:-կատակասեր
  • Լույսը բացվելու պահը:-արևածակ
  • Երկրագնդի արևը դուրս գալու մասը:-արևմուտք

2. Հիմա դուք փորձեք բացատրել.

դպրոց- որտեղ երեխաներին սովորացնում են գիտելիք
հայրենիք- մարդու երկիրը դարերով
լճակ- փոքր լիճ
ընտանիք-ոտրտեղ դու զվարճես ապրում իրենց հետ
համակարգիչ- երեխեքը միշտ նայում դրա վրա
մոծակ- մի բան, որը սնվում է այրունով
միրգ- Դա մենք ուտում ենք։

տիեզերք-դա անվերջ է

3. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ-իկ, արկղ-իկ, թերթ-իկ, հայր-իկ, մայր-իկ, տատ-իկ, պապ-իկ, քաղցր-ակ, անուշ-ակ:

Բ) Գետ-ակ, նավակ, դռնակ (ն), թռչուն-իկ, որդի-ակ, զանգ-ակ:

Գ) Խոզ-ուկ, տաք-ուկ, գառնուկ, հարսիկն, ձագուկ:

4. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, բայց չստացվեց։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, թեև նա կարողացավ։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որը հառպած էր։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին կերել էին։

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից թապվել էին բնբուլերնը։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև սոված էր։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ նա կերավ աքլորին։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ ուտի նրան։

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած նա չկերավ աքլորին

5. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական վեցերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:

Մենք քիչ ենք դասարանում և փոխվել ենք միջին դպրոց։ Մեր միակ նոր դասը մաթեմ առանց բանաձէվն է։ Մեր ուսուչիցները արի են և հարգաում են մեզ։ Մեր դպրոցը դարձել է 3 հարկ։

Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է, նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն):

Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես):

Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:

Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):

Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:

6. Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Գետնի վրայով լայնահուդ ու հորդահոս գետեր ու կարկանչ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը երիզող բարձր լեռներն ասես կապույտ մշուշի վրա են կախված: Ձգվում է հայական լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը անուշահամ ու թափանցիկ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:

Մեր հանրապետությունը լեռնայի գեղատեսիլ լճերով  սքանչելի է: Դրանցից ամենամեծը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

7. Կարդա’ առակը: Ո՞րն է առակի իմաստը:

Ապրում էին աղվեսն ու արագիլը։ Աղվեսը շատ եսասեր էր, չնայած որ մի օր որոշում է հրավիրել արագիլին ընթրիքի։ Արագիլը չափազանց ուրախանում է՝ իմանալով հրավերի մասին, և նշանակված ժամին հյուր է գնում։ Աղվեսը բացում է դուռը և նրան ներս հրավիրում։ Նրանք սեղան են նստում։ Աղվեսը մատուցում է իր ապուրը տափակ ափսեով։ Քանի դեռ աղվեսը վայելում էր իր ապուրը, արագիլը իր երկար կտուցի պատճառով չէր կարողանում խմել այն։ Հաջորդ օրը արագիլը հրավիրում է աղվեսին ընթրիքի։ Նա նույնպես մատուցում է ապուր, բայց այս անգամ կճուճի մեջ։ Արագիլը վայելում և վերջացնում էր իր ապուրը, իսկ աղվեսը սոված վերադառնում է տուն՝ գիտակցելով իր սխալը։

8. Կարդա առակը և վերջում լրացրու միտքը.
Մի օր գետն ինքն իրեն մտածում է․

-Արդյո՞ք պետք է ամբողջ կյանքս հոսեմ։ Չե՞մ կարող դադարել և հանգստանալ մի փոքր։

Նա խորհրդի կարիք ուներ, դիմեց սարին՝ ասելով իր մտավախությունը։ Սարը միայն ծիծաղեց և ասաց․

-Է՜յ, նայիր ինձ։ Ես տարիներով կանգնած եմ այս նույն տեղում։

Գետը պատասխանեց․

-Դու կանգնած ես մի տեղում և երբեք չես հոգնում։ Նայի’ր ինձ,
ես անընդհատ շարժվում եմ, չեմ հանգստանում նույնիսկ մեկ րոպե։

Սարը ժպտաց․

-Ես հոգնում եմ այստեղ կանգնելուց։ Ես ամեն օր տեսնում եմ նույն ծառերը և նույն երկինքը։ Երբեմն ես ցանկանում եմ հոսել գետի նման․․․
Ես ցանկանում եմ գնալ անտառներ և գյուղեր՝ ջուր տանել նրանց, կյանք տալ և սիրվել բոլորի կողմից։

Գետը պատասխանեց․

-Տարօրինակ է, որ այդպես ես մտածում։ Քո կյանքը շատ հարմարավետ և խաղաղ է ։

-Չես հասկանում, ի՛մ քույր, -պատասխանեց սարը և շարունակեց։- Քեզ բոլորը երկրպագում են, դու բոլորին օգուտ ես տալիս։ Երբեմն նույնիսկ միանում ես ծովերին։

Այս լսելով՝ գետը պատասխանեց․

-Դու միանշանակ ճիշտ ես,եղբա՛յր իմ։ Իմ կյանքի իմաստը …………………………………………..:
Շնորհակալություն լավ խորհրդի համար։