Նախնադար
Մարդկության պատմության այդ վաղ շրջանն անվանում են նաև քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի` հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ) և նոր քարի դար (նեոլիթ): Հին քարի դարն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Ք.ա. XII հազարամյակն ընկած ժամանակաշրջանը:
Հնագույն մարդիկ
Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Նրանց աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել ու զարգացել հազարամյակների ընթացքում: Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով` դրանք ուղեկցելով իմաստավորող հնչյուններով: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր: Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայական մեծ փոփոխություններ: Ամենանշանակալին մեծ սառցակալումն էր, որը սկսվեց մոտ 1 միլիոն տարի առաջ: Սառցադաշտերը Հյուսիսային բևեռից տարածվեցին մինչև Եվրոպայի, Ասիայի և Ամերի կայի միջին շրջանները: Վերացան անտառներն ու բուսառատ տափաստանները: Անհետացան կենդանիների շատ տեսակներ: Այդ դաժան պայմանները ստիպեցին մարդկանց և կենդանիներին շարժվել դեպի հարավ: Շնորհիվ միջավայրին հարմարվելու իրենց ընդունակությանը մարդիկ կարողացան դիմանալ այդ փորձությանը: Մեզնից մոտավորապես 100 հազար տարի առաջ կլիման կրկին սկսեց տաքանալ: Հողը կրկին ծածկվեց բուսականությամբ: Կենդանիները և մարդիկ աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս:
Մարդկանց զբաղմունքը
Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածքչունեին և սնունդ հայ թայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին: Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ` այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր` քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ` կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:
Ինչպես հայտնաբերվեց քարանձավային որմնանկարչությունը
XIX դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:
Ժայռապատկերներ Հայաստանի լեռներում մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ