- Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:
Օրինակ՝
5 տառ, 6 հնչյուն — երանգ:
4 տառ, 6 հնչյուն-որևէ: 5 տառ, 6 հնչյուն-անձրև: 6 տառ, 7 հնչյուն-Ողջույն: 8 տառ, 10 հնչյուն- որովհետև:
2․ Նախադասությունները լրացրո´ւ:
Հայերենի ձայնավոր հնչյուններն են՝ 6:
Հայերենի բաղաձայն հնչյուններն են՝ 30:
3․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:
Օրինակ՝
տպագիր, գրաճանաչ — ի-ն դարձել է ը:
Հայրենասեր, սիրալիր ե-ն դարձել է ի: Սպառազեն,զինավառ ե-ն դարձել է ի: Անիղձ, ըղձալի: ի-ն դարձել է ը։ Լայնասիրտ, սրտագին: Մեծատուն, տնական ու-ն սղվել է: Բազմագույն, գունագեղ յ-ն սղվում է: Հետախույզ, հետախուզել յ-ն սղվում է։
4․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:
5․ Պարզի՛ր, թե ուղղագրական կամ ուղղախոսական ի՛նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:
Ա. Աներազ, մեներգ, աներևույթ, երեսուներեք, խուռներամ, ամենաերազկոտ, աներևակայելի:
Բ. Առէջ, ելևէջ, ուրևէ, ովևէ, մանրէաբանության, քառասուներկու, ինչևէ:
6․ Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ—ն:
Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեյի, կայարան, խաբեյություն, էի, գնաի, տղայի, Մարոյի:
7․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:
8․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
9․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ-թպրթնել, պայման կապել-պայմանավորվել, քիթը կախել-տխրել, բերանը բաց մնալ-զարմանալ, իրեն պատեպատ տալ-անհանգստանալ:
10․ Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն:
Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել: