Մայրենի

ՀԻՆԳԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Ջանի Ռոդարի

Օգնեցե՜ք, օգնեցե՜ք,- գոռալով՝ լեղապատառ փախչում էր Հինգը:

– Ի՞նչ է պատահել:

Մի՞թե չեք տեսել: Հանումն ընկել է ետևիցս: Թե որ հասավ՝ կորած եմ:

– Դու էլ բա՜ն ասացիր՝ կորա՜ծ եմ:

Բայց փորձանքը պատահեց: Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ որ տեսնի կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:

-Քեզ ի՞նչ է պատահել: Կռի՞վ ես արել:

– Վա՜յ, գլուխներդ ազատեք, թե կարող եք:

Այս ի՞նչ ձայն էր: Վա՜յ, Բաժանո՜ւմն է: Դժբախտ Չորսը արագ «բարի գիշեր» շշնջաց ու փորձեց ծլկել: Բայց արի ու տես, որ Բաժանումն ավելի ճարպիկ դուրս եկավ ու մկրատի մի շարժումով՝ շըխկ, Չորսին ուղիղ երկու կես արեց՝

Երկուս և Երկուս: Նրանցից մեկին Բաժանումը գրպանը դրեց, իսկ մյուսը պահը չկորցրեց դուրս վազեց ու իրեն տրամվայ գցեց:

– Դեռ մի րոպե առաջ ես Հինգ էի,- լաց էր լինում Երկուսը,- իսկ հիմա տեսեք, թե ինչի’ եմ նման:

Տոմսավաճառը մրթմրթաց.

– էս խեղճուկրակներն էլ որ տրամվայ չեն նստո՜ւմ… Ասա ոտքով գնացեք, էլի:

– Ես մեղք չունե՜մ: Ես մեղավոր չեմ,- բացականչեց  Երկուսը:

– Բա չէ’, ես եմ մեղավոր: Բոլորը նույնն են ասում:

Հենց առաջին կանգառում Երկուսը տրամվայից

իջավ: Ո՜նց էր կարմրել՝ իսկը կարմիր բազուկ: Բայց ահա… էլի մի փորձանք՝ ինչ-որ մեկի ոտքն էր տրորել:

0՜, ներեցեք, տիկին:

Իսկ տիկինը բոլորովին չէր բարկացել, ընդհակառակը, նույնիսկ

ժպտաց: Մի տես, է, տիկին Բազմապատկումն է: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում: Բազմապատկումն իսկույն բազմապատկեց Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ՝ Վեց, ստացվեց: Ինչու հրաշալի՞: Որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է ավելացնում:

– Ո՜ւխ, ի՜նչ լավ է: Հիմա ես Հինգին գումարածն եմ:

1.Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին: հանումը, բաժանումը, վեցը, հինգը, չորսը, երկուսը, երեքը, անգամը։ Որ

2.Նշի՛ր հեքիաթի ամենածիծաղելի հատվածը: Որ հիինգը փախավ֊փախավ ու բաժանումը երկու հատ երկուս արեց

3.Նշի՛ր հեքիաթի ամենատխուր հատվածը:Հանումը հասավ Հինգին և սկսեց սրով կտրատել նրան: (Սուրը «հանում» նշանն էր): Ի՜նչ օրն ընկավ մեր Հինգը… Դեռ լավ էր, որ այդ պահին նրանց կողքով արտասահմանյան մի երկար մեքենա անցավ՝ ա՜յ այսքան երկար: Հանումը մի վայրկյանով շուռ եկավ որ տեսնի կկարողանա՞ դա էլ կարճացնել: Հինգ դու Հինգ, փախավ-մտավ կողքի շենքի մուտքը: Միայն թե նա արդեն ոչ թե Հինգ էր, այլ Չորս, այն էլ քիթը ջարդած:

4.Նշի՛ր  այն հատվածը, որը վերաբերում է հեքիաթի ամենաբարի հերոսին:Մի տես, է, տիկին Բազմապատկումն է: Նա շատ բարի սիրտ ուներ և շատ էր խղճում նրանց, ում գլխին փորձանք էր եկած լինում: Բազմապատկումն իսկույն բազմապատկեց

Երկուսին Երեքով, և մի հրաշալի թիվ՝ Վեց, ստացվեց: Ինչու հրաշալի՞: Որովհետև դա Հինգին գումարածն է: Ոչ մի ուսուցիչ Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է ավելասնում։

5.Պատմի՛ր թվաբանական գործողությունների մասին.

Ոչ մի ուսուչից Վեց չի նշանակում, միայն Հինգի կողքին գումարած է ավելացնում:

Գումարումը  թվին ավելացունում է ուրիշ ցանկացած թիվ։

Բազմապատկումը մեկ կամ մի քանի անգամ շատացնում է։

Բաժանումը մեկ ու մի քանի անգամ քչացնում է։

6.Նկարի՛ր հեքիաթի՝ քեզ դուր եկած հատվածը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով