«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ «Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում։ Այստեղից է սկսվում Երևանը, դեռևս մ.թ.ա. 782 թ. հիմնադրված ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: Հռոմից 29 տարով մեծ քաղաքի՝ Երևանի պատմությանը կարող եք ծանոթանալ՝ այցելելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այն հնամենի Էրեբունի — Երևանի անձնագիրն է: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն հարուստ է Արին-Բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից պեղված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 12.000 (11.295) հնագիտական գտածոներով: Հավաքածուների շարքում իր ուրույն տեղն ունի 1879 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտում հայտնաբերված Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը: Եզակի ցուցանմուշ է նաև մ.թ.ա. 685-645 թ.թ. կառուցված ուրարտական քաղաքը, որի ռազմական գործողությունների, մշակույթի ու կենցաղի մասին ընդարձակ տեղեկություններ են տալիս վիմագիր արձանագրությունները:
