Կար մի կատու, որից ճանճը վախենում էր։ Կատուն ուզում էր ճանճին խողովակի մեջ դնել և խողովակի վրա աղ ու բիբար լցնել ու խժռել։ Մի անգամ ճանճը դուրս եկավ իր բնից ու կատուն ճանճին բռնեց։ Ճանճը ասաց.
―Խնդում եմ, ինձ մի կեր։
―Կուտեմ, բայց վաղը չէ մյուս օրը։
―Բաց թող ինձ, խնդրում եմ։
Կատուն բաց թողեց ճանճին և ճանճը փախավ իր բուն։ Ճանճը տեսավ 20 կիլոգրամանոց գանտել, նա փորձեց բարձացնել, բայց չկարողացավ։ Նա գնաց 1 կիլոգրամ գանտելի մոտ և կարողացավ բարձացնել. նա միշտ պարապում էր 1 կիլոգրամ գանտելով։ Նա մի անգամ 20 կիլոգրամ գանտելը բարձացնեց։ Ճանճը սկսեց ուժեղանալ։ Նա մի օր կարողացավ մարդ բարձացնել։ Երկու օր անց կատուն տուկ տուկ տվեց ճանճի դուռը։ Ճանճը բացեց դուռը, կատուն հանեց իր թուրը։ Ճանճը կատվի պոչից բռնեց և շպրտեց դես ու դեն։ Կատուն չհանձվեց և թուրը վերցրեց և ճանճի ոտքը կտրեց։ Ճանճը զգաց, որ նա կատվից թույլ էր և փախավ իր բուն։ Նա պարապեց կառատե։ Նա ստացավ կանաչ գոտի և շատ ուրախացավ։ Նա գնաց կատվի մոտ և ցույց տվեց կատվին, որ ունի կանաչ գոտի։ Կատուն ճանճին բռնեց և շպրտեց պատի վրա։ Ճանճը գնաց բոքսի։ Նրան մարզիչը ասաց.
―Քանի տարեկա՞ն ես։
―23 տարեկան եմ։
―Անունդ ի՞նչ է։
―Անունս Ֆիլստ է։
―ֆիլստ, լավ անուն է։
―Շնորհակալություն։
―Պատրա՞ստ ես։
―Այո։
―Ես մարդ կկանչեմ, որի հետ դու կկռվես։
Մարզիչը մարդ կանչեց և բոքսի կռիվն սկսվեց։ Ճանճը հաղթեց։ Նա պարապում էր բոքս միշտ։ Մի օր գնաց թրերի պարապելու տեղ։ Նրա մարզիչը հասկացավ ով է ճանճը։ Հասկացավ, որ 23 տարեկան է և անունը Ֆիլստ է։ Պարապացնողը Ֆիլստի հայրիկն էր։ Հայրիկը ասաց, որ Ֆիսլտի հայրիկն է։ Հայրիկը Ֆիլստին շատ ուժեղացրեց։ Ճանճը համոզված էր, որ կհաղթի կատվին։ Նա թրով գնաց կատվի մոտ և պոչը կտրեց։ Կատուն բռնեց, իսկ ճանճը բոքսեց կատվի դեմքին, հետո կառատե արեց կատվի փորի վրա։ Կատուն ընկավ գետնին։ Ճանճը վերձրեց թուրը և մտցրեց կատվի փորի մեջ և կատուն սատկեց։