Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:
Առաջադրանքներ
Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։
գովաբանել-գովասանք ասել՝ արտահայտել, գովել:
բարկանալ-զայրանալ, զայրույթով՝ բարկությամբ լցվեր:
հիմնադրել-որևէ բանի հիմքը դնել, որևէ կառույցի սկիզբը դնել՝ կառուցմանը ձեռնարկել:
Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
հասարակ-հատուկ, արտասովոր, պաճուճազարդ
հիմար-գիտուն
մեծ-փոքր, պստիկ, պուճուրիկ, փոքրիկ, երեխա, մանուկ, մանր
հանգիստ-անհանգիստ
Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու։
Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
Ո՞ր ն է ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
Հիմար արձագանք
-Արձագանք բարև
-Բարև -ասաց արձագանքը
-Քանի՞ տարեկան ես 9 թե՞ 10։
-10 -պատասխանեց արձագանքը
-Ով է մեծ մեզնից դու թե՞ ես։
-Ես -պատասխանեց արձագանքը
-Ով շատ բան գիտի դու թե՞ ես
-Ես -պատասխանեց հիմար արձագանքը
Ես չհասկացա ինչ էր կատարվում և տողեցի գնացի։
Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
Արձագանքը ապրում է սարերում, նա ամենից շատը սիրում է կրկնել նախադասությունի վերջին բառը, սնվում է տարբեր ձայներով։
Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր։