Ջաննի Ռոդառի «Տաքսի՛ դեպի աստղեր»

Իսկ այս պատմությունը տեղի է ունեցել միլանցի տաքսու վարորդ Պեպինո Կոմպանիոնիի
հետ: Մի անգամ երեկոյան նա ավտոմեքենան քշում էր Ջենովայի դարպասների ուղղությամբ՝
պատրաստվելով այն կայանել ավտոտնակում: Նրա տրամադրությունն այնքան էլ լավ չէր: Այդ
օրը քիչ էր քշել, և հանդիպած ուղևորներն էլ տհաճ ու փնփնթան մարդիկ էին: Հատկապես
բարկացրել էր մի սինյորա: Ամբողջ քառասունութ րոպե ստիպել էր սպասել խանութի
մոտ,այնպես որ նույնիսկ ստիպված էր եղել տուգանք վճարել: Իսկ հիմա տուն վերադառնալիս
Պեպինոն, այնուամենայնիվ, նայում էր անցորդներին. պետք չի՞ գա, արդյոք, ինչ-որ մեկին իր
ավտոմեքենան: Ահա, ինչ-որ սինյոր ձեռքով է անում:

Տաքսի՜, Տաքսի՜։

Խնդրեմ,- նույն պահին Պեպինոն արգելակեց մեքենան։- Միայն նկատի ունեցեք, որ
արդեն ավարտում եմ աշխատանքս, դեպի Ջենովայի դարպասներ եմ գնում։ Դուք է՞լ եք այնտեղ գնում:

Գնացե՛ք ուր ուզում եք, միայն՝ արագ:

Ո՛չ, ի՞նչ եք ասում, կգնանք այնտեղ, որտեղ կասեք, ինչի՞ մասին է խոսքը: Լավ կլիներ,
իհարկե, որ շատ հեռու չլիներ:

Գնացե՛ք, արագ և անընդհատ ուղիղ:

Լա՛վ, սինյո՛ր:
Պեպինոն սեղմեց արագացման ոտնակը, և ավտոմեքենան սլացավ: Հետահայաց հայելու
մեջ Պեպինոն աչքի պոչով հետևում էր ուղևորին: Ա՛յ քեզ տիպ: «Գնացե՛ք, որտեղ ցանկանում եք։
Միայն թե ուղիղ գնացեք»: Իսկ դեմքը չի երևում: Բարձրացրել է վերարկուի օձիքը և գլխարկը
քաշել աչքերին: «Այ քեզ բան,- մտածեց Պեպինոն,- Բա որ հանկարծ գող լինի։ Պետք է տեսնել, հո
մեզ ոչ ոք չի՞ հետապնդում։ Ո՛չ ճամպրուկ ունի, ո՛չ պայուսակ… Միայն ինչ-որ փոքր փաթեթ կա
ձեռքին։ Ահա, բաց է անում այն… Հետաքրիր է, ի՞նչ է։ Ի՞նչ կարող է լինել։ Շոկոլադի սալի՞կ։
Ճիշտ որ։ Միայն թե այն, չգիտես ինչու, երկնագույն է։ Ո՞վ է տեսել երկնագույն շոկոլադ։ Բայց նա
ուտում է այդ շոկոլադը, տե՛ս, բերանն է դնում։ Ասենք՝ ճաշակին ընկեր չկա։ Համ էլ արդեն
համարյա տեղ ենք հասնում…»
– Հե՜յ, լսե՛ք, էս ի՞նչ է, ախր ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում, ի՞նչ եք մտածել։
– Մի՛ անհանգստացեք,– հանգիստ ասաց ուղևորը,– և գնացեք միայն ու միայն առաջ
– Ի՞նչ ուղիղ։ Հիմա արդեն գլուխ էլ չես հանի, թե որն է ուղիղը կամ ծուռը… Մենք ախր
երկնքով ենք թռչում: Օգնեցե՜ք, փրկե՜ք։
Պեպինոն մեքենան կտրուկ աջ շրջեց, որ չբախվի երկնաքերերերից մեկի տանիքին
տնկված հեռուստատեսային ալեհավաքին, և նորից վրդովվեց.
– Էս ի՞նչ եք արել իմ ավտոմեքենային: Այդ ինչ սատանություն է:
– Մի՛ անհանգստացեք, ոչինչ էլ չի պատահի։
– Հա, իհարկե, ոչինչ չի լինի, տաքսին թռչում է երկնքում, իսկ դուք հավաստիացնում եք, որ
ոչինչ չկա։ Կարելի է կարծել, թե սա ամենասովորական բանն է: Վա՜յ, տեսե՛ք, մենք արդեն
Միլանի տաճարից վեր բարձրացանք: Հիմա կընկնենք ուղիղ աշտարակաձողի վրա, ու բաններս
բուրդ կլինի։ Բայց կարելի՞ է իմանալ, թե այս ինչ հիմար կատակներ են:
– Դուք ինքներդ էլ արդեն պիտի հասկանայիք, որ սա ամենևին էլ կատակ չէ,- ասաց
ուղևորը, մենք թռչում ենք և ինչո՞վ։
– Ինչպե՞ս թե ինչով։ Իմ տաքսին հրթիռ չի:
– Համարեք, որ հիմա սա արդեն տիեզերական տաքսի է:
– Ի՞նչ տիեզերական տաքսի։ Բացի այդ, ես ինքնաթիռ վարելու իրավունք չունեմ։ Եվ
ստիպված կլինեմ տուգանք վճարել ձեր պատճառով։ Բայց բացատրե՛ք վերջապես, թե էս
ինչպե՞ս ենք թռչում։
– Դա շատ պարզ է, տեսնո՞ւմ եք այս երկնագույն սալիկը։
– Իհարկե, ես նկատեցի, որ դուք կերաք դրանից:
– Հա, պետք է մի կտոր սրանից ուտել, և այն կաշխատի. Սա հակաձգողական շարժիչ է, որը
թույլ է տալիս թռչել լույսի արագությամբ, ու մի մետր էլ ավելի:
– Լավ, այս ամենը շատ լավ է, նույնիսկ՝ հրաշալի։ Միայն թե ես, հարգելի սինյոր, պետք է
տուն գնամ: Ես ապրում եմ Ջենովայի դարպասների մոտ, ոչ թե լուսնի վրա:
– Իսկ մենք Լուսին չենք էլ թռչում։
– Այ թե ինչ, իսկ ո՞ւր ենք թռչում, թույլ տվեք իմանալ:
– Դեպի Այլդեբարան աստղի յոթերորդ մոլորակ։ Ես այնտեղ եմ ապրում։
– Շատ հաճելի է, բայց ես էլ հո երկրի՛ վրա եմ ապրում։
– Լավ, կբացատրեմ: Ես երկրացի չեմ, ես այլդեբրանցի եմ։ Տեսնո՞ւմ եք:
– Է՞լ ինչ պիտի տեսնեմ:
– Ա՛յ, այստեղ իմ երրորդ աչքն է:
– Գրողը տանի, իսկապես էլ երրորդ աչք կա։
– Իսկ հիմա ձեռքերիս նայեք։ Քանի՞ մատ ունեմ։
– Մեկ, երկու, երեք…..վեց, տասներկու…. Տասներկու մա՞տ ունես:
– Տասներկու մատ։ Դե հիմա համոզվեցի՞ք։ Իսկ Երկիր ես գործուղման էի եկել: Ինձ այստեղ
էին ուղարկել տեսնելու, թե ինչպես եք ապրում: Հիմա վերադառնում եմ իմ մոլորակ:
– Հրաշալի է, դուք ազնվորեն կատարում եք ձեր պարտքը: Իսկ ե՞ս։ Ե՞ս ինչ պետք է անեմ:
Ինչպե՞ս պիտի տուն վերադառնամ:
– Ես ձեզ երկնագույն սալիկից մի կտոր կտամ, ծամեք և մի րոպեից Միլանում կհայտնվեք։
– Էլ ձեր ինչի՞ն էր պետք տաքսին, եթե այդպիսի երկնագույն սալիկ ունեիք։
– Ուզեցի նստած ճանապարհորդել: Այդպիսի բացատրությունը ձեզ գոհացնո՞ւմ է: Տեսե՛ք,
արդեն հասնում ենք:
– Ի՞նչ է, այդ գո՞ւնդն է ձեր մոլորակը:
«Այդ գունդը» մի քանի վայրկյանից հսկայական գլոբուս դարձավ, դեպի որը մեծ
արագությամբ սլանում էր Պեպինո Կոմպանիոնիի տաքսին:
– Ա՛յ, այնտեղ, ավելի ձախ,- ցույց տվեց ուղևորը,- վայրէջք կատարենք ա՛յ, այն
հրապարակում։
– Հետաքրքիր է, ինչ հրապարակի մասին եք խոսում։ Ես այստեղ միայն բաց դաշտ եմ
տեսնում։
– Իմ մոլորակում դաշտեր չկան։
– Ուրեմն սա կանաչ ներկած հրապարակ է:
– Օ՜ֆ… ավելի ցած, մի քիչ էլ, ա՛յ, այդպես: Ահա և տեղ հասանք:
– Ինչ էի ասում, մի՞թե սա խոտ չէ։ Վա՜յ, էս ի՞նչ է։
– Ինչի՞ մասին եք խոսում:
– Տեսե՛ք… Հսկայական հավեր են… նրանք դեպի մեզ են սլանում՝ նետ ու աղեղներով
զինված:
– Նե՞տ, աղե՞ղ, հսկայական հավե՞ր… Իմ մոլորակում այդպիսի բաներ չկան:
– Ո՞չ։ Այդ դեպքում լսեք, թե ձեզ ինչ կասեմ։
– Պետք չէ, գիտեմ, մենք շեղվել ենք ճանապարհից։ Թույլ տվեք մտածեմ…
– Մտածեք, բայց արագ, քանի որ նրանք մոտենում են: Վա՜յ, լսեցի՞ք։ Նետի սուլոց էր։ Դե՛,
սինյոր Այլդեբրա՛ն, արագ կուլ տվեք ձեր շոկոլադը, ու փախչենք այստեղից, քանի որ Պեպինո
Կոմպանիոնին ցանկանում է Միլան վերադառնալ ողջ ու առողջ, ոչ թե մեռած: Պա՞րզ է։
Տիեզերական ճանապարհորդը շտապ կծեց խորհրդավոր այն նյութից, որը Պեպինո
Կոմպանիոնին երկնագույն շոկոլադ անվանեց։
– Շուտ կուլ տվեք, մի՛ ծամեք, թե չէ չենք հասցնի,- բղավեց տաքսու վարորդը։
Առաջին ավարտ
Տաքսին պոկվեց տեղից և սլացավ առաջ, բայց մի նետ, այնուամենայնիվ, հասցրեց ծակել
հետևի անվադողը, որից սուլոցով դուրս եկավ օդը։
– Լսեցի՞ք, անվադողը նստեց,– վշտացած բացականչեց Պեպինոն, Դուք ստիպված եք
վճարել դրա համար:
– Կվճարեմ, կվճարեմ –պատասխանեց սինյոր Ալդեբարանը:
– Իսկ հիմա չե՞ք սխալվում։ Թե՞ նորից ինչ-որ վայրի մոլորակ կհասնենք:
Ցավոք սրտի շտապողականության մեջ ուղևորը չկարողացավ ճիշտ չափել շոկոլադի
անհրաժեշտ չափաքանակը, և տիեզերական տաքսին դեռ երկար ժամանակ այսուայն կողմ էր
թռչում տարբեր գալակտիկաների միջև, մինչև հասավ Այլդեբրան մոլորակ։
Իսկ երբ վերջապես վայրէջք կատարեցին, պարզվեց, որ այն այնքա՜ն գեղեցիկ էր,
բնակիչներն էլ այնքա՜ն բարի էին, իսկ նրանց երկնագույն ռագուն (տեղական ճաշատեսակը),
այնքա՜ն համեղ էր, որ Պեպինո Կոմպանիոնին արդեն ամենևին էլ չէր շտապում վերադառնալ
Միլան: Ծանոթանալով այդ մոլորակի տարբեր հրաշքների հետ, նա այստեղ մնաց ամբողջ երկու
շաբաթ և այդ ընթացքում շատ գրառումներ կատարեց։ Իսկ երբ վերադարձավ Երկիր, գիրք գրեց,
որի մեջ երկու հարյուր լուսանկար դրեց: Գիրքը թարգմանվեց իննսունյոթ լեզուներով, իսկ
հեղինակին Նոբելյան մրցանակ շնորհեցին: Այսօր Պեպինո Կոմպանիոնին ամենահայտնի
տաքսիստ-գրողը և արեգակնային համակարգի հետազոտողն է:
Երկրորդ ավարտ
Տաքսին վեր խոյացավ և սլացավ իրենց հետապնդող նետերից շատ ավելի արագ, այնպես
որ շատ շուտով երկու ճամփորդներն էլ վտանգից հեռու էին:
– Ինձ թվում է,- ասաց Պեպինոն,- Դուք նույնպես վատ գիտեք տեեզերական
ճանապարհները, այնպես չէ՞:
– Ձեր գործը ավտոմեքենան վարելն է- մռթմռթաց տիեզերական ճամփորդը: Մնացածի
մասին ես կհոգամ:
– Հրաշալի է, միայն աշխատեք սխալները չկրկնել:
Այդպես լույսի արագությամբ (պլյուս մեկ մետր) նրանք սլացան ևս մի քանի րոպե,
անցնելով անհավանական տիեզերական տարածություններ, և վերջապես հայտնվեցին…
Միլանում՝ տաճարի մոտի հրապարակում:
– Գրողը տանի, ես կրկին սխալվեցի,- բացականչեց սինյոր Այլդեբրանը, իր բոլոր քսանչորս
մատներով գլուխը բռնելով։- Գնացի՜նք:
– Դե չէ՛, շատ՜ շնորհակալ եմ,– բացականչեց տաքսիստը և դուրս եկավ ավտոմեքենայից։–
Ես ինձ այստեղ էլ վատ չեմ զգում: Դուք կարող եք, եթե իհարկե ձեր խիղճը թույլ կտա, խլել
ինձանից ավտոմեքենան, բայց նկատի ունեցեք, որ այս չորս անիվներն են կերակրում իմ
ընտանիքը:
– Դե լավ,– մռթմռթաց ուղևորը,– ոտքով կգնամ…
Նա դուրս եկավ ավտոմեքենայից, մի կտոր կծեց իր «երկնագույն շոկոլադից» և
անհետացավ: Իսկ Պեպինո Կոմպանիոնին տուն գնալուց առաջ մտավ սրճարան և մի գավաթ
թունդ սուրճ խմեց, որպեսզի վախը մի քիչ անցնի:
Երրորդ ավարտ
Շա՜տ երկար կտևի վերջաբանի այս տարբերակը պատմելը, այդ պատճառով էլ միայն բուն
իմաստը կասեմ: Տաքսու վարորդն ու իր ուղևորը Հսկայական Հավերին գերի ընկան։ Բանտի
փոխարեն նրանց ձվի մեջ էին փակել, բայց շուտով նրանք փախան իրենց բանտի հետ միասին:
Սենյոր Ալդեբարանը ուղևորվեց դեպի իր մոլորակ, իսկ Պեպինոն թռչող ձվով և «երկնագույն
շոկոլադի» պաշարով վերադարձավ Միլան։ Այստեղ նա Երկիր-Մարս-Սատուրն և հետադարձ
տիեզերական ճանապարհորդությունների գործակալություն հիմնեց։ Կառուցեց նաև
թռչնաբուծական ֆաբրիկա, որտեղ ածան հավեր են բուծում։ Ձվերն, իհարկե շատ խոշոր չեն,
բայց միանգամայն հարմար են ձվածեղի համար:

Չորրորդ ավարտ

Նրան շատ դուր եկավ տեզերքը ու տեզերքի ճանապարհը։ Մի անգամ ուրիշ մարդ գտավ, որը ուներ երկնագույն շոկոլադ։ Այդ մարդը գոռում էր.

֊Տաքսի-տաքսի

Նա այտ բանը տեսավ և շատ֊շատ ուրախացավ։ Նա գնաց վերցնելու այդ մարդուն և տարավ նրա տուն։ Այդ մարդը կերավ շոկոլադը ու գնացին այդ մարդու տուն ու Պեպինոն տեսավ իր ընկերուհուն։ Նրանք զրուցեցին։ Պեպինոն նորից վերադարձավ տուն, նա միշտ մարդկանց էր փնտրում, որի ձերքերում երկնագույն շոկոլադ կար ու նրանց տանում էր իրենց տուն, որովհետև նրան տեզերքի ճանապարհը, տեզերքը դուր էր եկել։ Նա զվարթ էր նաև, որ ընկերուհու հետ է միշտ հանդիպում և իրար հետ խոսում են։