Արզականի և Նեղուցի վանքի մասին

Արզական՝ գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 21 կմ հարավ-արևմուտք, Դալար գետի ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին։

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնցից մի քանիսը հանքային տաք աղբյուրներ են, ունեն բուժիչ նշանակություն։ Այստեղ հասունանում են խնձորը, քաղցրահամ տանձը, անուշահամ ծիրանը սալորը, դեղձը։ Ծաղկունյաց լեռների լանջերին տարածված են թկենու, կաղնու, հացենուխ և այլ ծառատեսակներ։ Կենդանիների աշխարհի ներկայացուցիչներից են գայլը, արջը, նապաստակը, եղնիկը, աղվեսը, բազմազան է նաև թռչնաշխարհը։

Արզականի տարածքում կան մարմարի, օխրայի, խճաքարի, տիտանի շահագործվող հանքավայրեր, հանքային ջրեր և բազմաթիվ աղբյուրներ։Արզականն ունի երկու եկեղեցի` Սբ. Գևորգ (X դար) գյուղի գերեզմանատան մեջ և Սուրբ Ստեփանոս, որը գտնվում է հին գյուղի տարածքում։Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը։

Նեղուցի վանք սուրբ աստվածածին
Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանք, Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։