Կաքավ

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է։ Նրա ոտքերը, կտուցնու կոպերը կարմիր են, մարմինը մոխրագույն։ Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջներն։ Կաքավի քաշը 350-800 գրամ է։ Կաքավները չվող թռչուններ եմ ուշ  աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկիրներ։ Կաքավի շատ տեսակներ կան։ Հայաստանում բնակվում  են քարակաքավ ու մոխրագույն կաքավ։ Քարակաքավն ապրում է ժայռոտ քարքարոտ վայրերում։  Մյուս կաքավներն իրենց  բները սովորաբան հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկվում են, քողարկում։ Մայիս-հունիս  ամիսներից մայր (էգ) կաքավը 10-25 ձու է ածում, թուխս նստում։ 23-25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1-2 օր հետո արդեն ոտքի են կանգնում։ Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում։ Կաքավները շատ չեն թռում, կյանքի մեծ մասն անցկանցում են արտերում ու դաշտերում։ Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն։ Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան կաքավասար կաքավաձոր, կաքավաբերդ։