Ագռավն ու աղվեսը
Աթաբեկ Խնկոյան
Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։
Հարցեր և առաջադրանքներ
- Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Բկով-կոկորդով մեկ - Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:
Պանիրն ընկավ ծառից ցած
Շողոքորթը ըռխեց գնաց - Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:
Աղվեսը խորամանկ էր և շողոքորթ որովհետև նա իր խորամանկությունով ագռավին խապեց իսկ ագռավը միամիտ էր և հիմար որովհետև նա հավատաց աղվեսին ու կռռաց պանիրը բերանից դուրց ընկավ - Փորձի՛ր արդարացնել աղվեսին:
Աղվեսը շատ սոված էր ոչինչ չուներ ուտելու և ագռավին խապեց պանիրը վերցրեց կերավ - Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:
Ագռավը գտավ պանիր աղվեսը հոտը առավ և ուզեց ուտել արծիվին ասաց մեկ երգ երգեց դու թռչուների թագուհին կլնես և ագռավը կռռաց պանիրը բերանից ընկավ։