Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935-ին։ Այնտեղ կա 1100 տեսակի բույս։ Գտնվում է Ավան վարչական շրջանում։ Մինչև 1992 թվականը այստեղ եղել է ձմեռային ջերմոց որտեղ աճել են ձմեռային բույսեր։ Բայց ջեռուցում չլինելու պատճառով ջերմոցը էլ չի գործել։ Բուսաբանական այգում հողերի տարբեր տեսակներ կան։ Ամեն տեսակի հողի վրա աճում են համապատասխան տեսակի բույսեր։
Բուսաբանական այգում կան արևադարձային, մերձարևադարձային բույսեր, ծաղկանոցներ, Հայաստանի մշակորի բույսերի մոտ 200 տեսակ և այլ բազմազան ծառեր ու թփեր։ Այստեղի վարդանոցում կա 27 տեսակի վարդ։ Մարդիկ այստեղ գալիս են զբոսնելու, հեծանիվ վարելու համար։