Երևանը պատմում է

Սուրբ Երրորդություն եկեղեցին Հայ Առաքելական գործող տաճար է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Րաֆֆու և Սվաճյան փողոցների միջնամասում, որը պատկանում է Արարատյան Հայրապետական թեմին և կառուցվել է 2001 թվականի մարտից մինչև 2005 թվականը՝ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով ու ամերիկահայ ազգային բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ։ 7-րդ դարի հռչակավոր Զվարթնոցի տաճարի ճարտարապետական ոճով ու տուֆակերտ կամարներով կառուցված այս եկեղեցու խաչերն օծվել են 2004 թվականին, իսկ բուն տաճարի օծման արարողությունը կատարվել է 2005 թվականի նոյեմբերի 20-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ, ինչից հետո այն դարձել է թաղամասի հոգևոր կենտրոնը, որտեղ գործում են Կիրակնօրյա վարժարան, Երիտասարդաց միություն, Տիկնանց միություն և տարեցների «Սիրո միություն», իսկ յուրաքանչյուր կիրակի Սուրբ Պատարագից առաջ անցկացվում է նաև Պատարագի մեկնություն։