Երկրաչափության ինքնաստուգում

1. Ո՞ր պատկերն է կոչվում բազմանկյուն։

ա) Փակ բեկյալով սահմանափակված հարթ պատկեր

բ) Երկու ճառագայթներով կազմված պատկեր

գ) Շրջանագծի մաս

դ) Երկու ուղիղների հատում

2. Որքա՞ն է քառանկյան ներքին անկյունների գումարը։

ա) 180°

բ) 270°

գ) 360°

դ) 540°

3. Ո՞ր պնդումն է ճիշտ զուգահեռագծի վերաբերյալ։

ա) Բոլոր կողմերը հավասար են։

բ) Հակադիր կողմերը զուգահեռ են և հավասար։

գ) Բոլոր անկյունները ուղիղ են։

դ) Անկյունագծերը միշտ հավասար են։

4. Զուգահեռագծի անկյունագծերը՝

ա) Հավասար են։

բ) Ուղղահայաց են։

գ) Հատման կետում կիսվում են։

դ) Չեն հատվում։

5. Ո՞ր պնդումն է ճիշտ։

ա) Յուրաքանչյուր ուղղանկյուն քառակուսի է։

բ) Յուրաքանչյուր քառակուսի և՛ ուղղանկյուն է, և՛ շեղանկյուն։

գ) Յուրաքանչյուր շեղանկյուն ուղղանկյուն է։

դ) Յուրաքանչյուր զուգահեռագիծ քառակուսի է։

6. Սեղանի միջին գիծը՝

ա) Հավասար է հիմքերի գումարին։

բ) Հավասար է հիմքերի տարբերությանը։

գ) Հավասար է հիմքերի գումարի կեսին։

դ) Հավասար է մեծ հիմքին։

7. Եռանկյան միջին գիծը՝

ա) Զուգահեռ է երրորդ կողմին և հավասար է նրա կեսին։

բ) Հավասար է երրորդ կողմին։

գ) Ուղղահայաց է երրորդ կողմին։

դ) Կիսում է եռանկյան անկյունը։

8. Թալեսի թեորեմի համաձայն՝ եթե անկյան կողմերը հատող զուգահեռ ուղիղները մի կողմի վրա անջատում են հավասար հատվածներ, ապա մյուս կողմի վրա նույնպես անջատում են՝

ա) Կրկնակի հատվածներ։

բ) Հավասար հատվածներ։

գ) Կիսով չափ փոքր հատվածներ։

դ) Կամայական հատվածներ։

9. Զուգահեռագծի մի անկյունը 70° է։ Գտնել մյուս երեք անկյունները։
70, 70, 110, 110

10. Զուգահեռագծի պարագիծը 50 սմ է, իսկ մի կողմը՝ 15 սմ։ Գտնել մյուս կողմի երկարությունը։
10

11. Ուղղանկյան կողմերն են 6 սմ և 9 սմ։ Գտնել նրա պարագիծը։
30

12. Շեղանկյան պարագիծը 40 սմ է։ Գտնել նրա կողմի երկարությունը։
10

13. Քառակուսու կողմը 8 սմ է։ Գտնել նրա պարագիծը և մակերեսը։
32, 64

14. Սեղանի հիմքերն են 8 սմ և 14 սմ։ Գտնել սեղանի միջին գծի երկարությունը։
11

15. Սեղանի միջին գիծը 13 սմ է, իսկ հիմքերից մեկը՝ 9 սմ։ Գտնել մյուս հիմքի երկարությունը։
17

16. Եռանկյան մի կողմը 20 սմ է։ Այդ կողմին զուգահեռ միջին գիծը քանի՞ սանտիմետր է։

20

17. Զուգահեռագծի մի անկյունը մյուսից 2 անգամ մեծ է։ Գտնել զուգահեռագծի բոլոր անկյունները։
60, 60, 120, 120

18. Հավասարասրուն սեղանի մի հիմքին առընթեր անկյունը 65° է։ Գտնել մյուս երեք անկյունները։
65, 65, 115, 155

19. Շեղանկյան մի անկյունը 40° է։ Գտնել մնացած երեք անկյունները։
40, 40, 140, 140

20. ABC եռանկյան մեջ D և E կետերը գտնվում են համապատասխանաբար AB և AC կողմերի վրա։ Ընդ որում՝ DE || BC։ Տրված է՝ AD=4 սմ, DB=2սմ, AE=8 սմ։ Գտնել EC-ն։
8, 4