այաստանը քաղաքակրթական նոր մարտահրավերների առջև (XIII դ. կեսեր – XIV դ.)

 դասագիրքը

էջ 23-ի հարցեր

1. Ո՞ր ժամանակահատվածն է ընդգրկում Վերածննդի մշակույթը Եվրոպայում։

XIV–XVII դարերի առաջին կեսն ընկած ժամանակաշրջանը:

2. Որտե՞ղ է այն ձևավորվել։

Իտալիայում:

3. Ինչի՞ հետ է կապված Վերածննդի մշակույթի առաջացումը։

Քաղաքների և ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետ:

4. Ի՞նչ է նշանակում Վերածնունդ:

Անտիկ հասարակության բազմաթիվ արժեքների վերածնունդ:

5. Ովքե՞ր էին հումանիստները:

Այն գործիչները, որոնց ուսումնասիրության և ճանաչողության առանցքը մարդն էր և նրա երկրային կյանքը:

6. Ովքե՞ր էին «Ֆլորենցիայի երեք լուսատուները»:

Դանտե Ալիգիերին, Ֆրանչեսկո Պետրարկան և Ջովանի Բոկաչչոն:

7. Ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում Բարձր Վերածնունդ:

Վերածննդի այն ժամանակաշրջանը, երբ ստեղծագործել են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելո Բուոնարոտին և Ռաֆայել Սանտին:

8. Թվարկի՛ր Բարձր Վերածննդի հայտնի ստեղծագործողների։

Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո Բուոնարոտի, Ռաֆայել Սանտի: