Սահմանական եղանակ

1․ Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերում, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ լինում է: Նա շատ շուտ գլխի է ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

2․ Տեքստերում գործածված ներկա ժամանակի բայերի արտահայտած իմաստները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ է ցույց տալիս ներկա ժամանակը տարբեր տեքստերում:

Ա. Ցույց է տալիս խոսելու պահին կոնկրետ ընթացքի մեջ եղող, իրականում կատարվող գործողություն: Բ. Ցույց է տալիս ընդհանուր, անփոփոխ, միշտ կատարվող գործողություն կամ բնության օրինաչափություն:

3․ Բայերի ժամանակային խախտումները գտի՛ր և ուղղի՛ր: Ուղղումներդ փորձի՛ր հիմնավորել:

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրում էր դռնից մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռչում մահճակալիս: Ի նշան ողջույնի` շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար 5 գդալ լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվում էր, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձնում էր ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

Հիմնավորում․ Պատմությունն ամբողջությամբ ներկայացնում է անցյալում սովորաբար կրկնվող, ընթացքի մեջ եղած գործողություններ, որոնց մեջ սխալմամբ գործածվել էին միանվագ ավարտված գործողություն ցույց տվող բայեր։ Կտրեց, թռավ, համոզվեց, վերադարձրեց ձևերը փոխարինվեցին անկատար անցյալով՝ կտրում էր, թռչում էր, համոզվում էր, վերադարձնում էր։

4․ Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել են արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ունի և մոտ երեսուներկու կիլոգրամ կշռում է: Հայ գյուղացիները մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին:

բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկավ, միայն նրանք թափառում էին ծառանման պտերների հսկա անտառներում:

5․ Տեքստերում մի անգամ տեղադրի՛ր փակագծերի առաջին բանաձևերը, մյուս անգամ՝ երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի տարբերությունը:

Առաջին ձևով․ Երբ քամին դադարում էր, ալիքները դառնում էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրանում էր: Այդ փոփոխությունները կատարվում էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակում էին իրենց ընթացքը մինչև ափ հասնելը:

Երկրորդ ձևով․ Երբ քամին դադարել էր, ալիքները դարձել էին ավելի սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը փոքրացել էր: Այդ փոփոխությունները կատարվել էին աստիճանաբար, և ծփանք դարձած ալիքները շարունակել էին իրենց ընթացքը մինչև ափ հասնելը:

Տարբերությունը․ Առաջին տեքստը ցույց է տալիս անցյալում ընթացքի մեջ եղած, կրկնվող ու տևական գործողություններ: Երկրորդ տեքստը ցույց է տալիս անցյալի մի որոշակի պահից առաջ արդեն ավարտված գործողություններ:

6․ Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշեց իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:

Երբ հերթական զոհերին տանում էին հրեշի մոտ, նրանց միացավ թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից:

Ի՞նչ կանես, եթե հայտնվի ու ամեն ինչ բացատրի:

Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեմ:

Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենայի:

Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեի:

7․ Կետադրի՛ր նախադասությունները․

Այդ պատմությունն իմանալով՝ մարդիկ սկսեցին կարեկցել նրան:

Դուրս գալով անտառից՝ շշմած կանգ առավ:

Կենդանիների վրա փորձեր էին կատարում՝ մարդու սրտի արհեստական փոխարինիչ ստեղծելու համար:

Ստորգետնյա եռացող ծովերի մասին լսելով՝ գիտնականները որոշեցին դրանք օգտագործել Երկրի կլիման տաքացնելու համար:

Հետաքրքիր հայտնագործությունների ճանապարհը, մերթ կորչելով ու մերթ երևան գալով, նրան շատ հեռուն տարավ:

Արհամարհելով վտանգն ու դժվարությունները՝ նա շարժվեց հրաշքների ուղիով:

8․ Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

9․ Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

Թոքախտ, ոխոտել, ուղտապան, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել, ուխտադրուժ, բյուրատեր, վարքուբարք, թյուրություն, թյուրիմացություն, ձյունաբույր, համբույր, բարկավոր:

10․ Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

1687 տարում Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել հողագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ազդեցության պատճառը: Դա լինել է այն նույն տարում, երբ հայտնի էր դարձել տիեզերական ձգողության մասին օրենքը:

Տրված տեքստում գործածված են առավել գիտական և գրական հոմանիշները (թաղանթ, ներգործություն, ձգողականություն, հրապարակվել էր), իսկ ստացված տեքստում՝ առօրյա-խոսակցականին մոտ հոմանիշները (ծածկոց, ազդեցություն, ձգողություն, հայտնի էր դարձել):