1.Մերկուրի
Մերկուրին արեգակնային համակարգի առաջին մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական Մերկուրիի աստծո, որը համարվում էր Առևտրի հովանավորը:
Մոլորակը անապատների արքայություն է , նրա մի հատվածը շիկացած անապատ է , իսկ մյուս մասը սառցե դաշտեր:
2.Վեներա
Վեներան Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական դիցարանի Վեներա աստվածուհու:
3.Երկիր
Երկիր մոլորակը արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, այն բացառիկ է իր մթնոլորտային կառուցվածքով, կյանքի համար անհրաժեշտ պայմաններով
4.Մարս
Մարսը արեգակնային համակարգում չորրորդ մոլորակն է : Նրա մակերեսը պատված է հրաբուխներով, լայնածավալ անապատներով. Ենթադրվում է , որ մարս մոլորակում երբևէ ջուր է եղել, քանի որ ուսումնասիրությունների ընթացքում կարմիր մոլորակի վրա հայտնաբերվել են սառցե գոյացումներ:
5.Յուպիտեր
Յուպիտերը արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակն է , այն իրենից ներկայացնում է գազի գունդ : Արեգակնային համակարգի այդ հսկան ‘ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերը պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով:
- Սատուրն
Սատուրնը արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է : Սատուրնը գազի վիթխարի գունդ է: - Ուրան
Սատուրնից հետո ըստ հաջորդականության ՝ գտնվում է Ուրանը , որը դարեր շարունակ համարվել է ամենահեռավոր մոլորակներից մեկը :Այն հայտնաբերվել է Գերշելի կողմից 18-րդ դարի վերջերին: Ուրանը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:
- Նեպտուն
Արեգկնային համակարգում Նեպտունը նախավերջին մոորակն է, անվանակոչվել է ի պատիվ Հռոմեական դիցարանի աստված Նեպտունի, ու հանդիսացել է ծովերի տիրակալը:
Այն հայտնաբերվել է 1846թ.-ի սեպտեմբերի 23 –ին, . մոլորակը անհնար է տեսնել անզեն աչքով: Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:
9.Պլուտոն
Պլուտոնը համարվում է գաճաճ մոլորակ: Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից: