Գործնական քերականություն

1.Կետադրի՛ր:
Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին:
Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:
Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու:

  1. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:
       Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:
  2. Տեքստը փոխադրի՛ր  չորս-հինգ նախադասությամբ:
    Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
    Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

փոխադրած տեքստ
Մի կրիա ու նապաստակ կային, նրանք վիճում էին թե ով է ավելի արագավազ։ Նրանք խոսելով չկարողացան ապացուցել թե ով է ավել արագավազ դրա համար նրանք ուզեցին մրցել։ Մրցելու ժամանակ նապաստակը գիտեր, որ կհաղթեր դրա համար մի քիչ քնեց և հանգստացավ։ Կրիան գիտեր, որ նա դանդաղաշարժ էր դրա համար նա չհանգստացավ և սկսեց վազել։ Վերջում կրիան հաղթեց ոռորվհետև նա կանգ չառավ հանգստանալոը համար։

  1. Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:
    Փոստատարը արդեն ուզում էր գնալ տուն, բայց տեսավ որ մնացել է մի փոստ։ Վերջի փոստարկղը շատ հեռու էր, քաղաքի ծերը։ Փոստատարը տխրեց հասկանալով որ նա պետք անտառով, բայց սկսեց նրա ճանապարհը։ Նա մոտիկացավ անտառից, պատռաստվեց և մտավ անտառ։ Նա սկսեց տենսել տարօրինակ ծառեր։ Նա վախենում էր որովհետև վախենալու ձայներ։ Նա մի կենդանու տեսավ, որըեր կու անգամ մեծ էր փոստատարից։ Կենդանին սկսեց վազել նրա հետևից, բայց փոստատարը հասցրեց փախնել։ Նա անտառի ծերին հասավ և տեսավ այն տունը որտեղ վեռջին փոստարկղն էր։ Նա շատ արագ վազում էր հպառտ լինելով։

Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու Փգնաց առաջ: