Գործնական քերականություն

1․Բաց թողնված տառերը և երկհնչյունները լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգումը նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խավարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերի աղմուկը: հրոտը, հրաբուխների ձայնը, ծովային մըրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ ալ, ինչպես թռչուների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:

Ներևանալ ավելի դժվար էր, քան ելնել: Լոնդոնում գոյատեվում է մի ակումբ, որի անդամներն ապրում են նախկին տներում ու դղյակներում և չեն օգտվում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից վռնդեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց տանը հեռախոս էին անցկացրել:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրական ճանապհարները անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է: Մոլորակի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին սարսափելի կենդանիներ:
Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա:  Ջուրը միայն գրելու համար է պետքական:
Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախավ։ Այդպիսի այլ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է, երբ փիղը երկյուղեց  ծովային ոզնուց կամ խոզից:
 ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի տարորինակ ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է բարձր, մյուսը` ցածր: Տեղացի ձկնորսները հաստատում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խուսափել:

3.Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ — աղքատ
Սրընթաց — արագընթաց
Անընկճելի — անկոտրում
Դյուրաթեք — ճկուն
Դյուցազնական — հերոսական