Տեքստից դո՛ւրս գրիր բայերը և որոշի՛ր դեմքը, թիվը, ժամանակը:
Բաբելացի մի հայտնի վաճառական մահացել, էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց հետո նա, իր կարողությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի է սիրում հորը: Ավագ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը քրոջն է սիրում: Ուստի միաբերան պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Անաչառ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ամենևին էլ չի մեռել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ ունեցվածքը հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:
մահացել էր — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
էր թողել — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ կատարյալ
հաջողվեր — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
է սիրում — 3-րդ դեմք, եզակի թիվ, ներկա
կառուցեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
ավելացրեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
էին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ
է սիրում — 3-րդ դեմք, եզակի թիվ, ներկա
պնդում էին — 3-րդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ
պիտի հատկացվի — 3-րդ դեմք, եզակի թիվ, ապառնի
կանչեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
զրուցեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
ասաց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
չի մեռել — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
բուժվել է — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
վերադառնում է — 3-րդ դեմք, եզակի թիվ, ներկա
լինի — 3-րդ դեմք, եզակի թիվ, ապառնի
պատասխանեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
նստեց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
կվերադարձնեմ — 1-րդ դեմք, եզակի թիվ, ապառնի
կուզենայի — 1-րդ դեմք, եզակի թիվ,
թողներ — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
չեք վերադարձնի — 2-րդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի
ասաց — 3-րդ դեմք, եզակի թիվ, անցյալ
կստանաք — 2-րդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի
եք սիրում — 2-րդ դեմք, հոգնակի թիվ, ներկա