գործնական քերականություն

Ածանցավոր բայեր

Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:  Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:

1. Բառաշարքում ընդգծի՛ր բայերը:

Անվայել, գդալ, գիշերել,ավլել, արևագալ, թնդալ, ցախավել, հսկել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գթալ,, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել:

2Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:
Հանդիպել, շքեղանալ, ժպտալ, հարստանալ, սևանալ, ներել, մթնել, կահավորել, թանկանալ, անհետանալ, խնամել, ճաքել, պայքարել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:

Նշվածները-ինչ անել

3.Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:
Ավարտել, կռվել, վիճել, շղթել, հաշվել, կուտակել, ժպտալ, սղոցել, վճռել, տոնել, փնջել, կարոտել, վկաել, կազմել, կերակրել, գործել, հնձել, սոսնձել, փայլել, անձրևել, քրքնջել, ավլեվ, գնել, նվիրել:

4.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմի՛ր ածանցավոր բայեր:
Շատանալ
մեծանալ
սակավանալ
հարցնել
կպնել
ամրել
մահանալ
գեղեցկանալ
վախենալ
մոտենալ
բազմանալ
կանգնել
կույրանալ
ոչնչանալ
ուրախանալ
առաջանալ

5․ Տրված բայերը ածանցման միջոցով դարձնե՛լ բազմապատկական ( ատ, ոտ կոտ, տ):
Մրոտել
պատառոտել
ցատկոտել
կտրատել
նստոտել
պոկոտել
կոտրտել
թռչոտել
խոցոտել
մորթոտել
գրոտել

6.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնե՛լ պատճառական (ացն, եցն, ցն):
Քայլացնել
կարմրացնել
հագեցնել
պայթեցնել
նստացելել
խմացելել
խոսացնել
հիշեցնելել
հագցնել
իջեցնել
քնացնել
մեծացնել
փախեցնել
դողացնել
խաղացնել
վախեցնել
թռցնել
ծիծաղացնել
փայլացնել
առաջցնել
կատաղացնել

7.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

Գերել-կախարդել
կազդուրվել-առողջանալ
փայլել-ցոլալ
գոռոզանալ-մեծամտել
չքանալ-անհայտանալ
տնկղմվել-սուզվել
ոգևորվել-խրախուսել

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:


ննջել-նիրհել
գողանալ-հափշտակել
դժգոհել-փնթփնթալ
ուղղել-շտկել
մտորել-խորհել
անարգել-

8․ Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
կսովորես-երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ
գրեցինք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
գնալու են-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
վազել ենք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
կռվեցին-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
հավատում եմ-առաջին դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ
կփայլեն-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
տխրեցիր-երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ