Skip to content
- Մտապահված թիվը նշանակեք x-ով և կազմեք հավասարում` ըստ հետևյալ խնդրի.
ա) Մտապահել են մի թիվ, ավելացրել են 8 և ստացել 33: x=33-8, x=25
բ) Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 4-ով և ստացել 52: x=52:4, x=13
գ) Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 7-ով, արդյունքին ավելացրել են 12 և ստացել 26: 26-12=14 x=14:7, x=2
դ) Մտապահել են մի թիվ, հանել են նրանից 4, արդյունքը բազմապատկել են 5-ով և ստացել 35:
x=35:5-4, x=3
- Մի թիվ 6-ով մեծ է մյուսից, իսկ նրանց գումարը 18 է: Ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում` նշանակելով մի տառով.
ա) փոքր թիվը, x+2x=18, 3x=18 x=18:3, x=6
բ) մեծ թիվը: x+6=12
- Մի թիվ 4-ով փոքր է մյուսից, իսկ նրանց գումարը 22 է: Ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում նշանակելով մի տառով.
ա) փոքր թիվը, x+(x+4)=22, 2x=18 x=18:2, x=9
բ) մեծ թիվը: x+4=13
Խնդրի անհայտ մեծություններից մեկը նշանակելով մի տառով ըստ խնդրի պայմանի, կազմեք հավասարում և լուծեք այն (340-350).
- ա) Մի թիվ 5 անգամ մեծ է մյուսից, իսկ նրանց գումարը 42 է: 5x+x=42, 6x=42, x=42:6, 7*5=35
բ) Մի թիվ 3 անգամ փոքր է մյուսից, իսկ նրանց գումարը 28 է: 3x+x=28, 4x=28, x=28:3 x=7, x*3=21
գ) Մի թիվ 4 անգամ մեծ է մյուսից, իսկ նրանց տարբերությունը 39 է: 4x+x=39, 5x=39, x=39:5, x=7,8
x*4=31,2
դ) Մի թիվ 7 անգամ փոքր է մյուսից, իսկ նրանց տարբերությունը 54 է: 7x+x=54 8x=54 x=54:8 x=6,75 7*6,75=47,25
- ա) Եղբայրը գտավ 3 անգամ շատ սպիտակ սունկ, քան քույրը: Միասին նրանք գտել են 24 սպիտակ սունկ: Քանի՞ սպիտակ սունկ է գտել եղբայրը, քանիսը՞ քույրը:
3x+x=24, 4x=24, x=24:4, x=6, 3x=18
բ) Երկու դարակում ընդամենը 63 գիրք կա, ընդ որում մեկում 2 անգամ քիչ գիրք կա, քան մյուսում: Քանի՞ գիրք կա ամեն դարակում:
2x+x=64, 3x=64, x=64:3, x=21,3333, 2x=42,6666
- ա) Գիրքն ունի 60 էջ: Կարդացել են 2 անգամ ավելի շատ էջ, քան մնացել էր կարդալու: Քանի էջ էր մնում կարդալու:
2x+x=60, 3x=60 x=60:3, x=20 2x=40
բ) Հավաքակայանում 72 մեքենա կա: Մարդատար մեքենաները 7 անգամ շատ են բեռնատարներից: Քանի՞ բեռնատար մեքենա կա հավաքակայանում:
7x+x=72, 8x=72, x=72:8, x=9 7x=63
- ա) Տնտեսուհին ունի 20 հավ և ճուտ: Հավերը 4 անգամ քիչ են ճտերից: Քանի՞ ճուտ ունի տնտեսուհին:
4x+x=20, 5x=20, x=20:5, x=4, 4x=16
բ) Բադերն ու բադիկները միասին 16-ն են: Բադերը 3 անգամ քիչ են բադիկներից: Քանի՞ բադիկ կա։
3x+x=16, 4x=16, x=16:4, x=4 3x=12
- ա) 124 մետր քաթանը պետք է բաժանել երկու մասի այնպես, որ մի կտորը մյուսից 12 մետրով երկար լինի: Քանի՞ մետր երկարություն կունենա յուրաքանչյուր կտորը:
12x+x=124, 13x=124 x=124:13, x=9,538461, 12x=114,461538
բ) 16 մետր երկարություն ունեցող թելը պետք է երկու մասի բաժանել այնպես, որ մեկը մյուսից 1 մետրով երկար լինի: Քանի՞ մետր կլինի յուրաքանչյուր մասը։
x+(x+1)=16, x=(16-1):2, x=7,5 x+1=8,5
- ա) Դպրոց բերեցին ընդհանուր քանակով 690 սեղան ու աթոռ: Աթոռները 230-ով սեղաններից շատ էին: Քանի՞ սեղան և քանի՞ աթոռ բերեցին դպրոց:
x+(x+230)=690 2x=690-230, x=460:2, x=230, (x+230)=230+230
բ) Դահուկավազքի մրցումներին մասնակցում էին 53 մարզիկ: Աղջիկները 17-ով քիչ էին տղաներից: Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա էին մասնակցում մրցումներին:
35, 18
- Երկու հոգի 15 000 դրամը պետք է բաժանեին այնպես, որ մեկին մյուսից 4 անգամ շատ հասներ: Քանի՞ դրամ կհասնի յուրաքանչյուրին:
3000, 12000
- ա) Կոնֆետի համար վճարել են 3 անգամ ավելի կամ 600 դրամով ավելի, քան թխվածքի համար: Որքա՞ն են վճարել թխվածքի համար:
200
բ) Տետրերի համար վճարել են 4 անգամ ավելի, կամ 720 դրամով ավելի, քան քանոնների համար: Որքա՞ն են վճարել քանոնների համար:
144
- ա) Հայրը 8 անգամ մեծ է աղջկանից, իսկ աղջիկը 28 տարով փոքր է հորից: Քանի՞ տարեկան է հայրը:
56
բ) Մայրը 6 անգամ մեծ է որդուց, իսկ որդին 25 տարով փոքր է մորից: Քանի՞ տարեկան է մայրը։
50
- Արևի տակ տաքանում էին մի քանի կատու: Նրանք միասին 10 թաթ ավելի ունեին, քան ականջ: Քանի՞ կատու էին տաքանում արևի տակ։
5
- Ընդհանուր քանակով 10 շուն ու կատու կերակրվեցին 56 պաքսիմատով: Ամեն շան հասավ 6, իսկ ամեն կատվի՝ 5 պաքսիմատ: Քանի շուն ու քանի՞ կատու կերակրեցին:
6, 4