Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞ հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորություններ (արտաքին հոլովում), օրինակ՝ սեղանի, մարդու, գարնան, ձմեռվա, քրոջ, պապիկենց, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի (ներքին հոլովում),օրինակ՝ հայր-հոր, շուն-շան։ -Ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց վերջավորությունները և ա-ն և ո-ն կոչվում են հոլովիչներ։
1․ Հոլովի՛ր խնձոր, քույր, մարդ, ձմեռ բառերը։
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-քույր, խնձոր, մարդ, ձմեռ
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-քրոջ, խնձորի, մարդու, ձմեռվա
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-քրոջը, խնձորին, մարդուն, ձմռանը
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-քրոջից, խնձորից, մարդուց, ձմռանից
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-քրոջով, խնձորով, մարդով, ձմռանով
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ)-խնձորում, մարդու մեջ, քրոջ մեջ, ձմռանում
2․ Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով տեսակը, թիվը, հոլովը, հոլովումը։
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը (հասարակ, եզակի, ուղղական) նվիրել մի քանի հոգու (Եզակի, հասարակ տրական): Մի քանի հոգու (Եզակի, հասարակ տրական), ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս (Հասարակ, եզակի, տրական), փոքրիկ քրոջս (Հասարակ, եզակի, տրական), պապիկին (Հասարակ, եզակի, տրական), տատիկին (Հասարակ, եզակի, տրական), իմ բարի քեռուն (Հասարակ, եզակի, տրական) և ուրախ բնավորությամբ հորեղբորս (Հասարակ, եզակի, տրական) էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս (Հասարակ, եզակի, Սեռական) մեջ կարգին խճողում է…Այսքան մարդ (Հասարակ, եզակի, ուղղական) մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում (Եզակի, հասարակ, ներգոյական) տեղավորել:
3․ Հինգ նախադասությամբ շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ։ ԽՈՐԽԵ ԲՈՒԿԱ
Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:
Ցանկանում եմ, որ ինձ սիրես՝ առանձ նախապայմանների։
Ցանկանում եմ, որ ինձ հասկանաս՝ առանց քննադատելու
Ցանկամում եմ, որ իմանաս իմ բոլոր լավ կողմերը՝ առանց դրանցից օգտվելու։
Ցանկանում եմ, որ միշտ իմ կողքին լինես՝ առանց խանգարելու։
Ցանկանում եմ, որ հպարտանաս՝ առանց կեղծիքի
4․ «Ցանկանում եմ» ստեղծագործությունից ընտրիր 5 միտք և մեկնաբանիր։
5․ Ստեղծագործական աշխատանք՝ «Ձմռան առաջին օրը»
Ձմռան առաջին օրը ես արթնացա այս մտքով․ “30 օրից ես մինչև գիշերվա ժամը 12-ը նստելու եմ և լսեմ իմ ընտանիքիք աղմուկը, քանի որ բոլորը խիստ զբաղված են նոր տարվա պատրաստությամբ”։ Երբ գնացի դպրոց, իմ ընկեր Դավիդը ձմեռ պապիկի գլխարկով եկավ ու ասեց․ “Ուզու՞մ ես նոր տարին նշես”, բայց ես ասացի, ոչ այդքան էլ չէ, որովհետև մինչև այդ ուշ ժամը իայն ուտում են ու խմում։ Ահա այդպես անցավ ձմեռվա առաջին օրը իմ մոտ։