1․ Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված և սխալներն ուղղի՛ր:
Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:
Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, հագնել, նորոգել, մուգ, ավագ:
2․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:
Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթներն ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)
3․ Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացի (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճամփորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությամբ (արագ) շատ մոտ է լույսի արագությամբ (արագ), և ժամանակը երկրայինի համեմատ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրում (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենտադրում են (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծալի (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:
4. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:
Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:
5. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:
Ա. Ձև-ձևեր, արտ-արտեր, հարց-հարցեր, սարք-սարքեր, զենք-զենքեր, դեզ-դեզեր, օր-օրեր:
Բ. Երկիր-երկիրներ, տարի-տարիներ, գնացք-գնացքներ, նվեր-նվերներ, վայրկյան-վայրկյաներ, ուղևոր:
Գ. Թոռ-թոռներ, դուռ-դռեր, մուկ-մկեր, ձուկ-ձկեր, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:
Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղներ, վագր-վագրեր, անգղ-անգղներ, սանր-սանրեր:
6. Փակագծում տրված բառերը գրի´ր համապատասխան հոլովով և նշի՛ր հոլովը։
…(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանող), որը սիրալիր … (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուներ) ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար…(քչեր) է հայտնի, որ 1907…(թվական) Սպիտակ…(տուն) մի…(ընդունելություն) ժամանակ…(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513…(մարդ) ձեռք:
7․ Հոլովի՛ր պայուսակ և ուսանող բառերը․
Ուղղական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր)-պայուսակներ, ուսանողներ։
Սեռական (ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞)-պայուսակների, ուսանողների։
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն, ինչերի՞ն)-պայուսակին, ուսանողին։
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց)-պայուսակից, ուսանողից։
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ, ինչերո՞վ)-պայուսակով, ուսանողով։
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչերո՞ւմ)-պայուսակի մեջ, ուսանողում