1․ Դո՛ւրս գրիր ածականները․
Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։
Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց:
Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:
2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիսարևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Թմբկահար փոքրիկ ձկան արձակած որոտը հավանաբար սարսափելի վախեցնում է նրա թշնամիներին: Սարսափազդու Դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս բազմաթիվ ձկների արձակած սուր ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի անվնաս կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել հետաքրքիր լեգենդների գեղեցիկ չքնաղ ջրահարսերի համար: Այս հնագույն կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է ծանծաղ ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես զանազան բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի արշավախմբի մնացորդները երկար ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ հաճելի եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էր: Բայց խելացի գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել Ուրախ «կորած» օրը: Ճանապարհորդելով մեծ երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ տաք Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
Հայաստանի պետական լեզուն հայոց լեզուն է։ Ես լեզվի օգնությամբ կարող եմ համեր տարբերել։