Մի օր Մեղրաձորում

Մենք ընտանիքով մի օր որոշեցինք գնալ Մեղրաձոր։ Մեր ճանապարհը մոտավոր 1.5 ժամ էր։ Երբ մենք հասանք տեղ,  իրերը վերցրինք և քայլեցինք դեպի Մեղրաձոր։ Մենք սկզբում շատ փոքրիկ կատուներ տեսանք, սիրեցինք և շարունակեցինք ճանապարհը։ Մենք դեպի վերև էինք քայլում և շատ թրիք էինք հանդիպում։ Ճանապարհի մի կողմը 3 կմ էր, որը քայլեցինք մոտ 1ժ։ Մենք երբ բարձրանում էինք, տեսանք երկու շուն։ Նրանք պառկած  հանգստանում էին խոտերի վրա։ Մենք նաև ծաղիկ ենք կերել այնտեղ։ Մի կողմից Մեղրաձորի ջրվեժի ձայնն էր գալիս, և ինչքան մոտենում էինք, ջրվեժի ձայնը բարձանում էր։ Մենք հասանք մի քանի տների մոտ։ Տները ջարդված էին, և ոչ մեկն այնտեղ չկար։ Երբ մենք հասանք տեղ, մենք մի թաքնված ճանապարհով ներքև իջանք։ Այնտեղ էր գտնվում Մեղրաձորի ջրվեժը։ Այնտեղ մենք հաց կերանք, խաղ խաղացինք քարտերով և այլն։ Մեր կողքը ուրիշ մարդիկ կային և նրանք թռչում էին ջրվեժի մեջ։ Մենք հետ գալիս տեսանք երամակ։ Մի ձի հետ էր ընկել մյուս ձիերից և նա եկավ մայրիկի մոտ։ Այդ ժամանակ մայրիկս նկարում էր։ Մենք այդ օրը լավ անցկացրինք։