Եգիպտոս

Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում`   Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց:Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:

Ներկայիս Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բնակչությամբ երկրորդն է Աֆրիկայում՝ Նիգերիայից հետո: Մայրաքաղաք Կահիրեն ժամանակակից քաղաք է՝ իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, այն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է (բնակչությունը`   7 մլն): Բնակչության մեծ մասն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ մահմեդական: Եգիպտոսի ողջ տարածքով հարավից-հյուսիս հոսում է Նեղոս գետը և թափվում Միջերկրական ծով:

Ամեն տարի հուլիսին Նեղոսը վարարում է և ողողում հսկայական տարածքներ, իսկ ջրի մակարդակն իջնելուց հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունը և տնտեսական կյանքը վաղ ժամանակներից ի վեր կենտրոնացած են Նեղոսի հովտում. այստեղ մշակում են աշխարհի ամենաորակյալ՝ երկարաթել բամբակենին: Այն Եգիպտոսի գլխավոր հարստությունն է: Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, շաքարեղեգ, մրգերի գրեթե բոլոր տեսակները: Հին եգիպտացիներն առաջինն են օգտագործել գութանն ու դրանով ապահովել բարձր բերք: 

Առաջադրանք 1

Գրի՛ր 5-10 հետաքրքիր փաստ Եգիպտոսի մասին։
 Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում և Ասիայի արևմուտքում՝ Սինայի թերակղզում: 

Ժամանակակից Եգիպտոսի պատմությունն սկսվում է 642 թ-ից, երբ այն գրավեցին արաբները:

Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ըստ պատմաբանների` հայերը Եգիպտոսում հայտնվել են հնագույն ժամանակներից (մ.թ.ա. 4-րդ դար): Նրանց թիվն ավելացել է 7-րդ դարի կեսին, երբ Եգիպտոսը նվաճած արաբները չեն խոչընդոտել տեղի հայերի զորացմանը:

>Դիտի՛ր տեսանյութը եգիպտական պապիրուսների պատրաստման մասին։

>Պատմել Եգիպտոսի մասին դասը։