Ինքնագնահատում/Self-Assessment

Քանի որ 5րդ դասարանում մինչև ուսումնական 3-րդ շրջանը միավորային գնահատական չի դրվումսովորողին տրվում է ոչ միավորային՝ որակական գնահատական՝ բնութագրելով սովորողի ուսումնառության կարողությունները  1-ին և 2-րդ ուսումնական շրջաններում։                                  

1-ին ուսումնական շրջան

1․Պետական չափորոշչի վրա հիմնված սովորողի լեզվական կարողությունները՝ ըստ առարկայական ծրագրի թեմաների։

Սովորողը ինքնուրույն կամ ուսուցչի, ծնողի օգնությամբ լրացնում է իր լեզվական կարողությունները՝ «Բնութագրող գնահատական» վանդակում նշելով՝

Կարողանում եմ

Մասամբ եմ կարողանում

Չեմ կարողանում

Սովորողի լեզվական կարողություններըԲնութագրող գնահատական
Նկարագրել արձակուրդներն անցկացնելու նախընտրած տեսակը /ծովափին, գյուղում, ճամբարում և այլն/ 
Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների արձակուրդների վերաբերյալ 
Կազմել գրավոր տեքստ (60 բառի սահմաններում) իր ամառային անցկացրած արձակուրդի մասին: 
Լսել և հասկանալ գնորդի և վաճառողի երկխոսության (ձայնագրություն, տեսահոլովակ) 
Կարդալ և հասկանալ «Գնումներ» թեմայով տեքստեր 
Բացատրել իր նախընտրած հագուստի տեսակը, ձևը, չափսը, գույնը, ինչից է պատրաստված 
Կազմել գրավոր երկխոսություններ և կարողանալ վարել այդ երկխոսությունները ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ։ 
Լսել և հասկանալ նախասիրությունների և հետաքրքրությունների մասին պարզ խոսքը (տեսանյութ, ձայնագրություն և այլն), 
Կարդալ և հասկանալ հետաքրքրությունների/հոբբիների մասին պարզ տեքստը, 
Հանդես գալ իր նախասիրությունների և հետաքրքրությունների մասին նախապես պատրաստված կարճ խոսքով՝բացատրելով, թե ինչն է իրեն դուր գալիս, ինչը՝ ոչ, 
Պարզ արտահայտություններով վարել շատ կարճ երկխոսություն իր և իր ընկերների նախասիրությունների մասին 
Լրացումներ 
Լրացումներ ծնողի կողմից 

2․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերին

Սովորողը «Բնութագրող գնահատական» վանդակում լրացնում է՝

Մասնակցել եմ/

Թերի եմ մասնակցել

Չեմ մասնակցել

Եթե է մասնակցել է կամ թերի է մասնակցելտեղադրում է նաև բլոգում կատարված աշխատանքի հղումը

Մասնակցություն հեղինակային և կրթահամալիրի օրացույցային նախագծերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Ուսումնական ամառ․արձակուրդային նախագծեր, այլ աշխատանքներ Summer tasks
Մխիթար Սեբաստացու օրեր.Թարգմանական նախագծեր. My Info Planet/պարտադիր չէ 
·        Հաղորդակցական ընտանեկան նախագծեր                   Buying new shoes            Making plans                          Buying new shoes թերի եմ մասնակցել
   Նախագիծ՝ «Ընթերցում և քննարկում ենք Բրիտանական խորհրդի կայքում հրապարակված հեքիաթները» The ugly duckling
   Նախագիծ․«Ամանորը տարբեր երկրներում» 
Երաժշտական համագործակցային նախագիծ. «Ներկայացնում ենք Ամանորյա և Սուրբ ծննդյան երգերի շարք» 
Լրացումներ 
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից 

3․Սովորողի մասնակցությունը անգլերենի ծրագրով որոշված ուսումնական ճամփորդություններին

Սովորողը՝

Մասնակցել եմ/Իրականացրած ճամփորդության վերաբերյալ սովորողի բլոգի հղումը

Չեմ մասնակցել

4․Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերին

Սովորողը «Բնութագրող գնահատական» վանդակում լրացնում է՝

Մասնակցել եմ

Չեմ մասնակցել

Եթե սովորողը մասնակցել էտեղադրում է նաև բլոգում կատարված ֆլեշմոբային աշխատանքի հղումը

Սովորողի մասնակցությունը ամենամսյա ֆլեշմոբերինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը
Անգլերենի սեպտեմբերյան ֆլեշմոբԱնգլերենի. սեկտեմբերի ֆլեշմոբ
Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ Անգլերենի հոկտեմբերյան ֆլեշմոբ
Անգլերենի նոյեմբերյան ֆլեշմոբ Անգլերենի Նոյեմբերյան ֆլեշմոբ
Անգլերենի դեկտեմբերյան ֆլեշմոբ 

2-րդ ուսումնական շրջան/ուսումնամարզական ձմեռային ճամբար

(հունվար)

Սովորողը՝

Ցուցաբերել եմ մասնակցություն

Չեմ ցուցաբերել մասնակցություն

Եթե է սովորողը ցուցաբերել է մասնակցությունտեղադրում է նաև բլոգում կատարված աշխատանքի հղումը

Սովորողի մասնակցությունը ձմեռային ճամբարինԲնութագրող գնահատական/Սովորողի բլոգի հղումը 
  Մասնակցություն անգլերենի ծրագրով որոշված ճամբարային նախագծին(երին) 
  Մասնակցություն ձմեռային ուսումնական ճամփորդություններին 
   Մասնակցություն հունվարյան ճամբարային ֆլեշմոբին 
Լրացումներ 
Այլ լրացումներ, կարծիքներ ծնողի կողմից 

3-րդ ուսումնական շրջանից 5-րդ դասարանի սովորողը ստանում է արդեն միավորային գնահատական էլեկտրոնային մատյանի անգլերեն բաժնում։ Գնահատումը կատարում եմ հետևյալ կերպ․

1.Բանավոր հարցում (կապույտ վանդակ)

2.Դասարանական աշխատանք (կանաչ վանդակ)

3.Տնային աշխատանքի կատարում և ակտիվություն դասարանում (դեղին վանդակ)

Այսինքն սովորողը կարող է մեկ դասաժամի ընթացքում ստանալ 2-3 գնահատական:

Բանավոր հարցումը իր մեջ ներառում է՝ տեքստերի ընթերցում և քննարկում, զուգընկերոջ հետ երկխոսությունների վերարտադրում: Գնահատումը կատարվում է 1-ից 10 բալային համակարգով:

Դասարանական աշխատանքը ներառում է դասարանում գրավոր կատարածը՝ նախադասությունների կազմում, որևէ թեմայի գրավոր ներկայացում: Գնահատումը կատարվում է 1-ից 10 բալային համակարգով:

Տնային աշխատանքը չի գնահատվում բալային համակարգով, այլ միայն բնութագրվում է բառերով՝ very good (շատ լավ), good (լավ), sat.(բավարար), bad(վատ):

Սովորողը կարող է չընտրել և չանել տնային աշխատանքը, բայց դասարանում պետք է մասնակցի դրա քննարկմանը:

Յուրաքանչյուր դասից հետո սովորողը ունենում է բանավոր հարցումից և դասարանական աշխատանքից մեկական միավորային գնահատական, իսկ տնային աշխատանքի կատարման և ակտիվության համար՝ բնութագրող գնահատական:

Սովորողի նախագծային աշխատանքը ամփոփվում է տվյալ ամսվա վերջում՝ բլոգի հղումով և մեկ ամփոփիչ միավորային գնահատականով:  Ամփոփման վերևում նաև տեղադրում եմ անգլերենի տվյալ ամսվա ֆլեշմոբի արդյունքները՝ կրկին բլոգի հղումով:

Գնահատման այս եղանակով ծնողը ամեն օր տեղյակ է լինում իր երեխայի առաջադիմությանը՝ ուսուցանվող լեզվի տարբեր բաղադրիչներից և ծնողի համար անորոշ հարցեր չեն առաջանում, երբ ամսվա վերջում տեսնում է մեկ ամփոփիչ գնահատականը: