Խնդիր 1: Փողոցի երկու կողմում շենքերը հավասարաչափ են դասավորված, այն է՝ 1 համարով շենքի դիմաց 2 համարով շենքն է, 3 -ի դիմաց՝ 4 -ը…: Կարինեն գտնվում է 27 համարի շենքի մոտ։ Ինչպե՞ս շարժվի Կարինեն, որպեսզի հասնի 38 համարի շենքին։
Պատ. փողոցը անցնում է, և գնում է աճող շենքերի ուղղությաբ
Խնդիր 2: Դուրս գալով 64 համարի շենքից Նիկան մտավ ձախ կողմում գտնվող հարևան շենքը։ Ո՞ր համարի շենք մտավ Նիկան։
Պատ. 63
Խնդիր 3: 14 հարկանի շենքի յուրաքանչյուր հարկում կա 3 բնակարան։ Առաջին հարկում գտնվում են համար 1, 2, 3 բնակարանները, երկրորդ հարկում՝ 4, 5, 6 և այլն։ Համար 4 բնակարանը գտնվում է համար 1 բնակարանի անմիջապես վերևում, համար 5-ը՝ 2–ի և այդպես շարունակ։ Պարզե՛ք, թե.
ա) ո՞ր բնակարանն է գտնվում 17 համարի բնակարանի անմիջապես վերևում,
բ) ո՞ր բնակարաններն են գտնվում 12 համարի բնակարանի հետ նույն հարկում,
գ) ո՞ր բնակարաններն են համար 25 բնակարանից երեք հարկով բարձր,
դ) որքա՞ն է 6-րդ հարկի բնակարանների համարների գումարը։
Պատ.ա) 20
Պատ.բ) 10 11 12
Պատ.գ) 34
Պատ.դ) 51
Խնդիր 4: Կոորդինատային ճառագայթի վրա Անիի նշած երկու թվերի միջև կա 7 թիվ։ Գտե՛ք Անիի նշած թվերը, եթե հայտնի է, որ այդ թվերից մեկը 155-ն է։
Պատ. 147 կամ 163
Խնդիր 5: Սերգեյը թվային ճառագայթի վրա նշեց երկու թիվ, ընդ որում նրանց միջև եղած բոլոր թվերը միասին ունեն 5 թվանշան։ Գտե՛ք Սերգեյի նշած թվերի տարբերության․
ա) ամենամեծ, Պատ. 6
բ) ամենափոքր, Պատ. 2
հնարավոր արժեքը։