Հիշողություն
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Առաջադրանքներ
- Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
Արյունաբու-արյուն խմող
Հափշտակել-գողանալ
- Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու
դիտարկումներ արա:
Շինել-սարքել
Շյուղ-ճյուղ
Այժմ-ներկայումս
Սնուցած-կերակրած
Հափշտակել -գողանալ
Կրկին-նորից
- Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
Ծիծեռնակի բույնը
- Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
ծիծեռնակը
- Նկարագրի՛ր ծիծեռնակին:
ձագուկներին էր կարոտում, աշխատասեր էր
- Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
Խելացի էր, բոլոր բաները հիշում էր, աշխատասեր էր։
- Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Այս հատվածը ինձ սովորեցրեց որ պետք է լավ տիրություն անել երեխաներին ուշադիր պետ է լինեն, որ հանկարծ ձագուկներին չգողանան
- Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
Այս բանածտեղծությունը ինց սովորեցրեց, որ պետ է աշխատել, հիշողություները պահել, և ձագուկներին շատ լավ տիրություն անել, որ չգողանան ձագուկներին
- Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
Որովհետև ծիծեռնակը բոլոր բաները հիշում էր։
- Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
Շատ էր սիրում իր ձագերին և ուրիշ կենդանիներին ովքեր ձակուկ էին, լավ հիշողություն ուներ։
- Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։
- Բանաստեղծության
ծիծեռկանին համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ: