Ամփոփում


  1. Ես Տրդատ Գաբոյանն եմ։ Ես յոթ տարեկան եմ։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3.1 դասարանում։ Լավ եմ սովորում, սիրում եմ մաթեմատիկա։ Մեծանամ, դառնալու եմ բժիշկ։
    Ես բլոգը վարում եմ մի տարուց ավել։ Բլոգում արդեն ունեմ 251 գրառում։ Տնային աշխատանքները միշտ տեղադրում եմ բլոգում։
    Սեպտեմբերից մինչև հիմա ունեմ.
    Մայրենի – 33 գրառում
    Մաթեմատիկա – 44 գրառում
    Ռուսերեն – 12 գրառում
    Անգլերեն – 14 գրառում
    Ճամփորդություն – 4 գրառում
    Տեխնոլոգիա – 4 գրառում


    Ես ֆլեշմոբերին հիմնականում մասնակցում եմ։ Ինձ դուր են գալիս ֆլեշմոբերի առաջադրանքները։լրացուցիչ կրթության չեմ մասնակցում։
    Մարմնակրթության մրցույթների ժամանակ դանդաղ եմ վազում։
    Ճամփորդությունները ինձ դուր են գալիս, բայց հոգնում եմ։ Այս տարի մասնակցել եմ  հետևյալ ճամփորդություններին.
    «Մարտիրոս Սարյանի» տուն-թանգարան
    «Դեպի Թուխ Մանուկ»
    «Ջրվեժ պարկ»
    «Կոմիտասի թանգարան»
    Մասնակցել եմ ցուցահանդես-վաճառքին։ Պատրաստել եմ տոնածառ և փաթիլ, որոնք վաճառվել են։


    Աշխատում եմ Word, Paint ծրագրերով, google map-ի վրա կարող եմ քարտեզներ նայել։ Օգտվում եմ համացանցից։ Հիմա սովորում եմ «Աղուես» ծրագիրը։


    Մայրենին վարժ կարդում եմ ու գրում, հեշտությամբ սովորում եմ անգիրները։
    Մաթեմատիկայի խնդիրներն ու վարժությունները հեշտությամբ լուծում եմ։
    Այս տարի նոր սկսել եմ հաճախել լողի։ Էլ ջրից չեմ վախենում։
    Կարողանում եմ շախմատ խաղալ։

    Ռադիոյում չեմ ձայնագրվել։ Բայց շոտով կձայնագրվեմ;

    Այս կիսամյակ սկսել եմ կարդալ և կիսատ եմ թողել այս գրքերը.
    «Ֆելոն և խելագարների գնացքը» Քրիստ Մանարյան
    «Չարլին և շոկոլադի ֆաբրիկան» Ռոալդ Դալ
    «Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն» Էդուարդ Ուսպենսիկ։
    Սրանցից բացի կարդացել եմ շատ հեքիաթներ։