Եղևնին
Համո Սահյան
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
- Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Պերճ- շքեղ - Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
Կանաչ եղևնին հիշումեր իր կանաչ ընկերներին իր վերևի երկնքին հիշում էր նրա շուրջը մանուկները երգու էին և պարում։ - Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
Եղևնին տխուր էր, որ իր ընկերների հետ չեր և ուրախ էր, որ երեխաներին ուրախացնում էր։ - Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի
Նա հիշում էր բնությունը իր ընկերներին ու արահետների վառած խարույկն էր հիշում։ - Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
Որովհերև նա մանուկներին ուրախություն էր բերել։ - Նամակ գրի՛ր եղևնուն:
Եղևնի դու լավ ես արել, որ եկել ես, գարուն ես բերել կզարդարենք պեզ շոտով ձմեռ կգա և ձմեռ պապը քո տակ նվերներ կդնի և քո վրա կոնֆետներ կկախի։