Ձյուն

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հարցեր և առաջադրանքներ

1.Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:

2.Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:

Ծաղիկների անկողինը հողն էր

3.Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:

4.Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:

Այն ինչն է,

 որը փափուկ է սպիտակ է սառն է,

 պաղպաղակից սառը,

ամպից է թափվում։

5.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Ձյունը փափուկ է սպիտակ, ձյունը գալիս է ձմռանը, ձմռանը պաթիլներ են գալիս, փաթիլները սիրուն են, փաթիլները տարբեր ձևի են լինում, հենց փաթիլը ընկավ մաքուր քթին կամ մաքուր քթին փաթիլը կհալվի

6.Պատմի՛ր ծաղիկների մասին:

Ձմռանը ծաղիկները չորանում են իսկ գարնանաը ծախկում են իսկ ամռանը լռիվ ծաղկած են լինում, ծաղիկները անուշ հոտ ունեն, ծաղիկները տարբեր գույներ ունեն, ծաղիկները մարկանց ուրախացնում են։  

7.Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

Մրսած ծաղիկները