Մուկն ու ձուն

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը
բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների
առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ,
նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի
բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,
ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թ֊ողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն
գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր։
    շեմք֊դիմաց
    բահ֊գործք վորը հողը փորում են
    մառան֊պահեստ
  2. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
    նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնելթաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի
  3. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:
    Իմ կարծիքով ձուն ասում է
    ֊Ինձ գողանում են փրկեք ինձ
  4. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:
    ֊Ոչ մենք քեզ ուտելու ենք
  5. Ինչպե՞ս է կոչվում.
    բառերի մառանը —բառարան
    գրքերի մառանը —գրադարան
    նկարների մառանը —պատկերասրահ
  6. Շարունակի՛ր.
    Մկների երկիրը կոչվում է Մկստան:
    Վախկոտների երկիրը կոչվում է նազարաստան
    Կաղամբների երկիրը կոչվում է …կաղամբաստան
    Ծիծաղների երկիրը կոչվում է ծիծաղաստան
  7. Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին
    պատասխանող բառերը:
    Ձուն ընկավ պատի անցքի մեջ: ձուն ընկավ
    Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի: մուկը թեքվեց
    Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց: մուկը գրկեց